Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հայ-եթովպիական միջպետական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկկողմ ջանքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հայ-եթովպիական միջպետական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկկողմ ջանքերը

18:04 04.04.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եթովպիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին:

Նախարարն իր խոսքում կարևորել է հայ-եթովպիական միջպետական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկկողմ ջանքերն ու պատմական կապը երկու երկրների ժողովուրդների միջև: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական ոլորտին ու երիտասարդներին տեխնոլոգիական զարգացման ոլորտում ներգրավելու հաջողված փորձին:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

«Հարց. Շնորհակալ եմ հարցազրույցի համար, կարող եք պատմել համագործակցության մասին, ինչի վրա է կենտրոնանալու համագործակցությունը, ով է մասնակցելու նախագծերին:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ, թույլ տվեք սկսել՝ իմ խորին երախտագիտությունը հայտնելով Եթովպիայի կառավարությանը և մասնավորապես նախարար Մեկուրիային՝ մեզ այսօր հյուրընկալելու, այս կարևոր հանդիպումը, Հայաստանի համար այս կարևոր այցը հյուրընկալելու համար:

Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը: Մենք երկու ազգ ենք, երկու ժողովուրդ, որոնք պատմության խորքից են միմյանց ճանաչում: Մենք ունենք խոր պատմական արմատներ:

Այժմ մենք հնարավորություն ունենք որպես ազգ պետություն, որպես երկրներ առավել ընդլայնել մեր համագործակցությունը` ի շահ մեր ազգերի, հանուն մեր ժողովուրդների զարգացման և մերձեցման:

Ուստի, մենք հավատացած ենք, հատկապես զարգացման ներկայիս դարաշրջանում, բոլորս գիտակցում ենք, որ միայն խելացի զարգացման ճանապարհով, երբ ժողովրդի տաղանդը լիովին անկաշկանդ դրսևորվելու հնարավորություն ունի, միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել կայուն զարգացման, որն իսկապես մնայուն է և մարդկանց մոտ իրականում արմատավորում է զարգացման օրակարգի նկատմամբ սեփականության զգացումը:

Այսպիսով, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաներն այն գործիքներն են, որոնք պետք է փոխանցվեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան տնօրինել իրենց կյանքը և հարստության ստեղծումը:
Մենք Հայաստանում մեր տնտեսության այդ ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման հետաքրքիր օրինակ, շատ հետաքրքիր ազգային փորձ ունենք։ Ես շատ հպարտ եմ, որ այս տարիների ընթացքում մենք հասել ենք մի հանգրվանի, երբ մեր ՀՆԱ 7․4 տոկոսն կազմում է այդ ոլորտը, որի տարեկան աճը վերջին ութ տարիների ընթացքում 25 տոկոսից ավելի է։ Եվ դա շոշափելի արդյունք է տալիս, երբ մենք տեսնում ենք մարդկանց, երիտասարդ տաղանդների, որոնք վստահաբար պատասխանատվություն են ստանձնում իրենց կյանքի և զարգացման համար։
Մենք պատրաստակամ ենք կիսելու մեր փորձը։ Մենք միասին քննարկել ենք համատեղ աշխատանքի տարբեր ուղիներ։

Մենք գիտենք Եթովպիայի ամուր ներուժը և հակված ենք համադրելու այդ ներուժը այնպես, որ մեր երկու ազգերը կարողանան աշխատել միմյանց հետ և փոխշահավետ օգուտներ քաղեն՝ այդ համագործակցությունն իրական դարձնելով մեր ժողովուրդների համար։ Այսպիսով, մենք հավատում ենք, որ շատ լավ ներուժ ունենք դրա համար։ Եվ շնորհակալություն իմ լավ ընկեր, իմ գործընկերոջը ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ Իմ կողմից գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև այդ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր առաջին ձեռքից ներկայացրեցին ամենը։ Ես չէ, որ պետք է ձեզ դա ներկայացնեմ, այլ դրանով փաստացի զբաղվողները։

Շատ շնորհակալ եմ կատարված լավ աշխատանքի համար: Մենք նաև ստորագրեցինք մի լավ հուշագիր երկու կողմերի միջև՝ խթանելու և հնարավորություն ընձեռելու նորարարության և ստեղծարար կրթության համար։ Մենք Հայաստանում շատ լավ տեխնոլոգիական քաղաք ունենք, որը կարող է դառնալ շատ լավ գործընկեր եթովպական գործընկերոջ համար՝ համատեղ աշխատելով այս համագործակցության ուղղությամբ։ Այնպես որ, ես իսկապես հույս ունեմ, որ այս այցը լավ սկիզբ կդառնա մեր ժողովուրդների միջև առավել ամուր և շոշափելի համագործակցության համար:

Եվ ես ակնկալում եմ նաև իմ գործընկերոջը տեսնել Հայաստանում, ինչը շատ լավ հնարավորություն կընձեռի այս համագործակցությունը շարունակելու, ինչպես նաև մեր կառավարությունների միջև համագործակցություն ծավալելու համար՝ բիզնես համայնքներին օգնելու նպատակով:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP