18:56 04.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն սփյուռքահայերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում քննարկել հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների կարևորագույն նպատակներից մեկը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակ և օրակարգ ձևավորելն է, որպեսզի հայրենիքն ու Սփյուռքը գործեն միասնական օրակարգով: Անդրադառնալով հայ-ռումինական հարաբերություններին՝ վարչապետը կարևորել է Երևան-Բուխարեստ նոր ավիաչվերթի գործարկումը և հույս հայտնել, որ այն կունենա հաջողություններ:
Վարուժան Ոսկանյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին: Նա վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հաջողությամբ կիրականացնի ստանձնած առաքելությունը: Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշել է, որ տեղի հայ համայնքը ևս պատրաստ է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը տարբեր ոլորտներում և այդ նպատակով ՀՀ կառավարության հետ ցանկանում են լինել մշտական կապի և քննարկումների մեջ: Վարուժան Ոսկանյանն անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի գործունեությանը և վստահություն հայտնել, որ այն կարող է մեծ դեր խաղալ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու ընդլայնման գործում:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, մասնավորապես, գրականության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը: Հայերն այս տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած, դեռեւս 967թ. Մոլդովայի Չետատեա Ալբա քաղաքի մի շիրմաքարի արձանագրություն վկայում է նրանց ներկայության մասին: Ռումինիայում հայկական կյանքը նոր շունչ է առել 1989թ. հեղափոխությունից հետո: 1990թ. վերաբացվել է Ռումանիո Հայոց Միությունը, որի հիմնադիրներից մեկը և մինչև այսօր նախագահն է հայտնի քաղաքական գործիչ և գրող Վարուժան Ոսկանյանը, 2006-2008թթ. Տարիչեանուի կառավարությունում էկոնոմիկայի և առևտրի, այնուհետև էկոնոմիկայի և ֆինանսների նախարար: Ներկայումս Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր է: Ռումինիայում հայերն ունեն փոքրամասնության կարգավիճակ, ինչի շնորհիվ պետության կողմից ֆինանսավորվում են համայնքային հաստատությունների եւ եկեղեցու կողմից:
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...
19:00 01.07.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...
18:51 01.07.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրաԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...