Ինչո՞ւ են իշխանության պատգամավորները դարձյալ դեմ ընդդիմության առաջարկած նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

Ինչո՞ւ են իշխանության պատգամավորները դարձյալ դեմ ընդդիմության առաջարկած նախագծին

12:40 05.04.2019

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր նիստ է՝ հագեցած օրակարգով: Կքննարկվի 8 հարց, այդ թվում` այնպիսիք, որոնք ներկայացրել են ընդդիմադիրները ու ստացել բացասական եզրակացություն կառավարության կողմից:

Դրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծն է, որով առաջարկում է վարչական պատասխանատվություն կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ մարմինների այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր սահմանված ժամկետում չեն պատասխանի պատգամավորների հարցումներին ու դրանով կխոչընդոտեն նրանց աշխատանքը: Իշխանության ներկայացուցիչները դեմ են՝ պատճառաբանելով, որ դրա համար գործում է կարգապահական տույժի մեխանիզմը, հետևաբար վարչական տույժ կիրառելն անարդյունավետ են համարում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հետևյալ կարծիքը հայտնեց.

«Պետական մարմնում աշխատողը աշխատանքային պայմանագրի հարաբերության մեջ մտնելիս, եթե մյուս պետական մարմնին, ԱԺ պատգամավորին չի տրամադրում նյութը, և դատական կարգով դու ստանում ես, տվյալ աշխատակիցը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության հիմնարկի ղեկավարի կողմից, անիմաստ է վարչական իրավախախտման մակարդակի բարձրացնել, այնուհետ բեռ դնել մեկի վրա, որ դիմի դատարան, մինչև դատարանը եռաստիճան քննարկի, ինձ թվում է՝ պատգամավորի ձեր լիազորությունը կավարտվեն, բայց դատը դեռ չի ավարտվի, անարդյունավետ է մեթոդը, արդյունավետ է կարգապահական պատասխանատվության ենթարկելը, որն այս պահին կա, բայց ինչպես դուք եք ասում, գոյություն չունի»:

Արձագանքելով հանձնաժողովի անդամին՝ Գևորգ Պետրոսյանը արձագանքեց.

«Եթե մենք հղում ենք անում մեկս մյուսի խոսքին, ուրիշ բաներ չվկայակոչենք, ասում եք՝ ասել է  կարգապահական պատասխանատվություն գոյություն չունի, ես այդպիսի բա՞ն եմ ասել, այդպիսի բան չեմ ասել, կարգապահական պատասխանատվությունը բոլորին այլ ինստիտուտ է, գործատուի իրավունքն է և չեմ կարող պատգամավորական գործառույթները ծառայեցնել որևէ մեկին իր իրավունքները կատարելու և երկրորդ` ՏԻՄ ղեկավարին ո՞վ է հարկադրելու կարգապահական պատասխանատվության ենթարկել: Խոսքը վերաբերում է վարչական պատասխանատվության: Խոսքն այլ բանի մասին է, նրա մասին, որ եթե դուք` որպես պատգամավոր , ձեր գործառույթն իրականացնում եք, մի հոգի էլ էնտեղ նստած ինքնախաբեության հետ գրկախառնված, թե ինքը էս կյանքում պրոբլեմ չունի, բանի տեղ չի դնում ձեր հարցադրումներին, օրենք լինի, որ նրան զսպաշապիկ հագցնի»:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքը ևս բացասական է նախագծի շուրջ, կառավարության ներկայացուցիչը՝ Արդարադատության նախարարության իրավաբանական վարչության պետը, հայտնեց, որ իրենք ևս առաջարկել ենք, որ նման փոփոխություններ չկատարվեն և շարունակեն ներգործության միջոցները կիրառել քաղաքական պատասխանատվության մեխանիզմների շնորհիվ:

Գևորգ Պետրոսյանի առաջարկն ընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը, որը նշեց.

«Իրավունքի կարևորագույն գործառույթներից մեկն էլ այն է, որ կանխատեսի հնարավոր հարաբերությունները և կարգավորումներ առաջարկի, և պարտադիր չէ նստենք, սպասենք` ինչքան խոշոր խախտումներ պետք է լինեն ՏԻմ կամ պետական այլ մարմինների կողմից, որ նորից հավաքվենք, առաջարկենք վարչական կամ այլ  պատասխանատվություն: Քանի որ արդեն պարոն Պետրոսյանը ընդգծել է, որ կարիքը կա, և առկա իրավակարգավորումները չեն ապահովում պատշաճ վարքագծի դրսևորում, պարոն Պետրոսյանի առաջարկը ողջամիտ է, և ընդվզելն արդարամիտ չէ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղում

16:36 03.07.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 36-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է

16:30 03.07.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։   ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

16:23 03.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը իր և կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց: Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանակվորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների […] ...

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿ

16:17 03.07.2025

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: […] ...

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

16:11 03.07.2025

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ին

16:05 03.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:   ...

BACK_TO_TOP