11:43 05.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով:
Մինչ այդ, վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը:
Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:
Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաև վագոնավերանորոգման և լոկոմոտիվային դեպոներում:
* * *
Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից: Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05 և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:
ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2 վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:54 02.05.2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպըԻրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...