Կաբլուկով կինը սրա մեջ ո՞նց է կանգնելու. Փաշինյանը՝ Գյումրու քանդված ճանապարհներից մեկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Կաբլուկով կինը սրա մեջ ո՞նց է կանգնելու. Փաշինյանը՝ Գյումրու քանդված ճանապարհներից մեկի մասին

13:30 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Գյումրիում է: Վարչապետին այստեղ դիմավորեցին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հորդորում էին հաճախ այցելել Գյումրի: Վարչապետին նամակներ-դիմումներ էին փոխանցվում: Վարչապետին ուղեկցում են ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներ: Այստեղ են նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փաշինյանը, տեսնելով ճանապարհի վիճակը, դիմեց Սամվել Բալասանյանին:

«Սա մայթ է եղել, քանդել եք, մարդիկ այստեղով գնում-գալիս են, քանդելուց առաջ մտածո՞ւմ ենք՝ էդ ընթացքում մեր քաղաքացին որտեղո՞վ է քայլելու»,- հարց ուղղեց նա:

«Հենց ստեղով է քայլում»,- արձագանքեց նա:

«Կաբլուկով կինը սրա մեջ ո՞նց է կանգնելու: Որ քանդում ենք, մտածո՞ւմ ենք՝ էս դպրոցի աշակերտը որտեղո՞վ է գնալու տուն»,- հարցրեց նա:

Բալասանյանը պատասխանեց, որ մտածել են այս տարբերակով:

«Պարո´ն վարչապետ, ուրիշ տարբերակ հնարավոր չէր»,- ասաց նա, ինչին վարչապետը հակադարձեց, որ դրա հետ համաձայն չէ:

Փաշինյանը շեշտեց, որ մեղադրելու ցանկություն չունի, պարզապես ուշադրություն է հրավիրում այս իրավիճակի վրա, քանի որ վաղը նույն վիճակը կարող է լինել նաև այլ մարզերում:

«Այսօր Հայաստանի շինարարական հրապարակների 90 տոկոսը աղբանոց է»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

11:50 04.05.2025

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:30 04.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

11:21 04.05.2025

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

11:10 04.05.2025

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...

BACK_TO_TOP