Նախագահը Համաշխարհային տնտեսական համաժողովում խոսել է Հայաստանի էներգետիկ ռեսուրսների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.6 oC

Նախագահը Համաշխարհային տնտեսական համաժողովում խոսել է Հայաստանի էներգետիկ ռեսուրսների մասին

19:02 06.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը:

Քննարկման ընթացքում նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարևորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը: Որպես էներգիայի աղբյուր՝ խոսելով ածուխի, նավթի ու գազի մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պետք է օգտագործել միջուկային էներգետիկան:

«Միջուկային էներգիան կարևոր է: Մեր անցյալը սև էր, քանի որ մենք այրում էինք ածուխը, օրգանական հանածո վառելիքները, այսօրվա մեր մոխրագույն ներկայությանը մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել, որպեսզի ունենանք բացարձակ կանաչ և հիասքանչ ապագա: Հարցն այն է, թե արդյոք միջուկային էներգիան լինելու է դրա մասը, թե ոչ: Իմ անձնական կարծիքով այն պետք է լինի, քանի որ դա կարագացնի այդ գործընթացը: Ոչ ոք մաթեմատիկական հաշվարկ չի արել, թե ինչ վնասներ ենք հասցնում մոլորակին, շրջակա միջավայրին ու կլիմային վառելիք ու ածուխ այրելով: Կլիմային հասցվող վնասները հսկայական ազդեցություն են գործելու մոլորակի վրա»,– նշել է Արմեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ միջուկային էներգիան ունի ապագա:

«Հայաստանը շատ երկրների նման ունի խիստ հավասարակշռված էներգետիկ պորտֆոլիո`սկսած ատոմային էլեկտրակայանից: Սա Խորհրդային Միության ժամանակներում կառուցված կայան է, որն այս ամբողջ տարիների ընթացքում նորմալ աշխատել է, կանգուն է մնացել երկու մեծ երկրաշարժերից հետո:

Մենք Հայաստանում ևս առաջ ենք մղում վերականգնվող էներգիան: Հայաստանն արտահանում է էլեկտրականություն»,- ներկայացրել է Արմեն Սարգսյանը:

Որպես էներգետիկայի աղբյուր՝ նա խոսել է ջրի մասին:

«Ուզում եմ խոսել ջրի մասին՝ որպես բնական ռեսուրս: Այն շատ կարևոր է: Բոլոր երկրները, որոնք խոսում էին հարուստ բնական պաշարներ ունենալու մասին, հարուստ էին արևով, քամիով, նավթով, սակայն ոչ ջրով: Մինչդեռ ջուրը խիստ կարևոր է, քանի որ 50-100 տարի անց այն լինելու է էներգիայի աղբյուր: Այն օգտագործելու ենք ոչ միայն խմելու, այլև էներգիա ստեղծելու համար:

Ես Հայաստանը համարում եմ Մերձավոր Արևելքի մի մաս: Թեպետ Հայաստանը չունի նավթ և գազ, սակայն այն ունի ջրի հսկայական ռեսուրսներ: Ցավոք սրտի, մենք հավանաբար օգտագործում ենք ջրի մեր պաշարների 10-20 տոկոսը, իսկ մնացած մասը վատնվում է: Ջուրը կարևոր է»,– ասել է Հանրապետության նախագահը:

Նա հայտարարել է, որ եթե դրամատիկ փոփոխություններ կամ քայլեր չանենք, ճանապարհը ածուխից հրաժարվելու և վերականգնվող էներգիային անցնելու շատ երկար կլինի, և այդ ընթացքում մենք կվնասենք միջավայրն ու կլիման:

 «Իսկ կլիմային հասցնող վնասները պասիվ վնասներ չեն լինելու, դրանք դրամատիկ են լինելու՝ առաջացնելով երաշտներ, խնդիրներ սննդի հետ կապված, կպակասի ջուրը, ավելի շատ անապատներ ու ցունամիներ կլինեն:

Մենք պետք է փորձենք գտնել այլ լուծումներ և այդ լուծումները կարող են ավելի շատ հիմնված լինել հիդրոէներգիայի, նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Սրանք փոքր դետալներ են, որոնք վաղը՝ 21-րդ դարում կարևոր են լինելու: Մենք չենք կարող ուղղակի անտեսել միջուկային էներգիան միայն այն պատճառով, որ վախենում ենք դրանից: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք չունենք շատ ժամանակ: Մենք պետք է զուգահեռ գործընթացներ իրականացնենք՝ ոչ միայն պայքարենք ածուխի օգտագործման դեմ, այլև ավելի ճիշտ օգտագործենք նավթն ու գազը, օգտագործենք վերականգնվող էներգիան, հիդրոէներգիան, միջուկային էներգիան ու առավելագույնս օգտագործենք նոր տեխնոլոգիաները, տվյալների կառավարումը,քանի որ մենք շատ ժամանակ չունենք»,– ասել է Արմեն Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP