19:00 04.11.2017
Յուրաքանչյուր ճանապարհորդությունից հետո մենք մեզ հետ բերում ենք գեղեցիկ հիշողություններ, նկարներ և զավեշտալի վիդեոներ: Բոլորիս համար ոսկե կանոն է նաև տվյալ երկրից ինչ-որ հետաքրքիր հուշանվեր բերելը:
Մենք ներկայացնում ենք ձեզ հուշանվերային փոքրիկ ուղեցույց, այսինքն՝ ձեզ խորհուրդ կտանք թե որ երկրից ինչ կարելի է գնել և մոտավորապես ինչ գնային սահամններում:
Իտալիա
8000 դրամ=14 եվրո
80 000 դրամ=145 եվրո
80 0000 դրամ=1456 եվրո
Իսկական գուրմանները կարող են 8,9 եվրոյի սահմաններում գնել իսկական պեստո՝ ռեհանով և պեչինո պանրով պատրաստված: Այն ունի զարմանահրաշ համ և կարող եք որպես համեմունք օգտագործել ամեն ինչի հետ: Իսկ 4,9 եվրոյով կարող եք գնել բոլոնիական հավկիթով պատրաստված պաստա, որը պատրաստվել է Վերածննդի ժամանակաշրջանից սկսած: Հենց այս պաստայի հետ է ընդունված մատուցել նաև Բոլոնիայի դասական մսային ռագու:
Մինչև 29,75 եվրոյի սահմաններում կարող եք գնել Iphone 7s-ի Giulio Giannini & Figlio բրենդի պատյաններ, որոնք իտալական ոճի են:
40 եվրոյով կգնեք շատ հարմար դանակ պիցցան կտրելու համար և մոտավորապես 53 եվրոյով կարող եք գնել դրամապանակ՝ ֆլորենտնական կաշվից պատրաստված:
Իսկ եթե շատ գումար ունեք, ապա 270 եվրոյով Իտալիայից կգնեք բրեդային դասական գլխարկ, ինչպես նաև իտալական սուրճն ըմբոշխնելու համար պարտադիր կգնեք 1098 եվրո արժողությամբ սուրճի բաժակների իտալական հավաքածու:
Ֆրանսիա
8000 դրամ= 14 եվրո
80 000 դրամ=145 եվրո
800 000 դրամ=1456 եվրո
Մինչև 8000 դրամի սահմաններում ֆրանսիայից կարող եք գնել կամամբեր (Camembert) կոչվող ֆրանսիական փափուկ պանիրը, այն սովորաբար վայելում են ֆրանսիական դառը գինու հետ, иնչպես նաև կարող եք գնել Բրետոնի ափերից ձեռքով հատուկ հավաքված առողջարար աղը:
Եթե գնումների համար նախատեսել եք մինչև 80 000 դրամ, ապա ճիշտ ժամանակն է գնել բրենդային հագուստներ: Հագուստից բացի, մինչև 29,2 եվրոյով կարելի է գնել մեկ շիշ բուրգունդական «Պյուլինիե-Մոնրաշե»՝ հանքային և յուղային խառնուրդով պատրաստված շերդոնե:
Իսկ եթե դուք նախընտրում եք ավելի թանկարժեք հուշանվերները, ապա Ֆրանսիայից կարող եք գնել սոմելյեի դանակ, Каре Hermes բրենդի մետաքսյա թաշկինակ կամ էլ փարիզյան պատմական Repetto բրենդի հրամարավետ և շքեղ կոշիկներ:
Մեքսիկա
8000 դրամ= 17,5 դոլար
80 000 դրամ=175 դոլար
800 000 դրամ=1750 դոլար
Երկար ճանապարհները ձեզ հասցրել են օվկիանոսից այն կողմ՝ կակտուսների երկիր Մեքսիկա: Այստեղ նույնպես ընտրությունը լայն է՝ մինչև 10 դոլարով կարող եք գնել մեքսիկական շոկոլադներ կամ էլ մեքսիկական խոհանոցի գլխավոր պաստա մոլե սոուսը:
Իսկ մի փոքր թանկ հուշանվերներից են մեքսիկական ոճի՝ փողկապների համար նախատեսված բրոնզագույն շղթա-կապիչը կամ էլ գեղեցիկ բարձը, որը ձմեռային ցուրտ օրերին ձեզ կհիշեցնի մեքսիկական տաք արևի մասին:
Մեքսիկական թանկարժեք նվերների շարքում դուք մինչև 160 դոլարի սահմաններում կգտնեք թանկարժեք, օձաձև ականջօղեր կամ ձեր տան ինչ որ մի անկյունի համար կարող եք գնել կենդանական դեկորացիոն գանգ՝ յուրահատուկ մեքսիկական նախշազարդերով ձևավորված: Իսկ ամենահետաքրքիր հուշանվերների շարքում կարող են հայտնվել սուրճի համար նախատեսված մեքսիկական փոքրիկ սեղանիկները:
Սինգապուր
8000 դրամ= 23 սինգապուրյան դոլար
80 000 դրամ=231 սինգապուրյան դոլար
800 000 դրամ=2313 սինգապուրյան դոլար
Ի՞նչ հուշանվերներ գնելել Ասիայի ամենահարուստ երկրներից մեկից: Զավեշտների սիրահարները կարող ենք իրենց ընկերների համար գնել սինգապուրյան նախշերով ժամանակավոր դաջվածքներ:
Կարող եք նաև գնել գիրք, որտեղ ներկայացվում է Սինգապուրի բոլոր տեսարժան վայրերը: Գիրքը կարդալուն զուգահեռ կարող եք շրջել քաղաքում և գնել ծովառյուծների և զանազան նախշերով կերամիկական ափսեներ կամ էլ արծաթյա թևնոց, որի վրա պատկերված է Սինգապուրի փոքրիկ քարտեզը:
Ավելի թանկարժեք հուշանվերների շարքում են վիշապի տեսքով ճոճանակը կամ բակի համար նախատեսված փայտյա սեղանը:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...