«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը կիրառվել է 4601 անձի նկատմամբ. ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը կիրառվել է 4601 անձի նկատմամբ. ամփոփում

15:50 11.04.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացվել է դատախազական հսկողություն ու վերահսկողություն՝ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ:

ՀՀ դատախազությունն ամփոփել է համաներման մասին օրենքի՝ ճշգրիտ ու միատեսակ կիրառումն ապահովելուն ուղղված այդ աշխատանքների արդյունքները՝ 2019թ. փետրվարի 15-ի դրությամբ:

Համաձայն ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված և մշակված տվյալների՝ համաներման մասին նշված օրենքի կիրառման արդյունքում որոշումներ են կայացվել ընդհանուր առմամբ 4601 անձի վերաբերյալ:

1. 889 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են մինչդատական քրեական վարույթի շրջանակներում: Կայացված այս որոշումների 57.5 տոկոսը վերաբերել է քրեական գործով վարույթը կարճելուն, 20 տոկոսը՝ առանց քրեական գործով վարույթը կարճելու քրեական հետապնդումը դադարեցնելուն, մնացածը՝ քրեական գործի հարուցումը մերժելուն և առանց քրեական գործով վարույթը կարճելուն՝ քրեական հետապնդում չիրականացնելուն:

ՀՀ դատախազության կողմից հսկողական և վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մինչդատական քրեական վարույթի շրջանակներում համաներման մասին վերոնշյալ օրենքի սխալ կիրառման 22 դեպք: Դրանք հիմնականում վերաբերել են մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումներին: Այսինքն՝ թերի կատարված նախաքննության պայմաններում չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք առնչվում են, օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելուն, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջության ապահովմանը, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելուն:

Օրենքի սխալ կիրառման արդյունքում կայացված բոլոր որոշումները վերացվել են դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ:

2. Համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում 1185 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են դատարանների կողմից: Դրանցից 313-ը եղել են քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, 362-ը՝ դատարանի կողմից նշանակված պատժից անձին ազատելու: 472 որոշում կայացվել է այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և ավելի քիչ՝ որոնց նկատմամբ նշանակված պատժի կրումը հետաձգվել է:

ՀՀ դատախազության կողմից հայտնաբերվել է դատարանների կողմից համաներման մասին օրենքի անհիմն կիրառման 35 դեպք, որոնց առնչվող դատական ակտերը բողոքարկվել են: Դրանցից 17-ը բավարարվել է, 2-ը՝ մերժվել, իսկ 16 բողոքների քննությունն ընթացքի մեջ է:

3. Համաներման կիրառման վերաբերյալ որոշումներից 933-ը կայացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից: Դրանցից 570-ը վերաբերել է պատիժը կրելուց ազատելուն, 363-ը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատելուն: Վերջիններիս արդյունքում 51 դատապարտված անձ ազատվել է պատժի կրումից՝ պատժաչափը կրճատվելու հետևանքով պատժի կրման ժամկետը լրանալու հետևանքով:

ՔԿՀ պետերի կողմից կայացված՝ համաներման ակտի կիրառման վերաբերյալ որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է օրենքի սխալ կիրառման 1 դեպք: Դատախազի միջնորդագրի հիման վրա որոշումը վերանայվել է և համաներման կիրառումը վերացվել է: Մի շարք դեպքերում արձանագրված ձևական-իրավական խախտումները վերացվել են աշխատանքային կարգով: Հաշվի է առնվել, որ այդ խախտումները դատապարտյալների իրավունքները որևէ կերպ չեն ոտնահարել:

4. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների կողմից կայացվել է համաներման մասին օրենքի կիրառման վերաբերյալ 1594 որոշում: Դրանց 74 տոկոսը եղել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց վերաբերյալ, 26 տոկոսը՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված այն անձանց, որոնց վարքագծի նկատմամբ իրականացվում էր վերահսկողություն:

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կողմից համաներման մասին օրենքի կիրառմամբ ընդունված որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է այդ օրենքի սխալ կիրառման 7 դեպք: Դրանցից 1-ով հսկող դատախազի միջնորդությամբ համաներման կիրառման ակտը վերանայվել է, 4 դեպքով՝ կասեցվել: Մյուս 2 դեպքով դատարանը կայացրել է համաներման մասին օրենքը կիրառելու որոշումներ, որոնք դատախազության կողմից բողոքարկվել են:

Այսպիսով, 15.02.2019թ. դրությամբ ընդհանուր առմամբ համաներման մասին օրենքը տարածվել և կիրառվել է 4601 անձանց նկատմամբ: Ընդ որում՝ նրանցից 621-ը փաստացի ազատվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժը կրելուց, իսկ 1564 մեղադրյալներ, ամբաստանյալներ ազատվել են քրեական պատասխանատվությունից (նրանց նկատմամբ դադարեցվել է հարուցված քրեական հետապնդումը) կամ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

BACK_TO_TOP