18:00 11.04.2019
Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ցանկություններն ու ակնկալիքները համընկնում են վարչապետ Փաշինյանի լիազորությունների հետ։ Ովքե՞ր են զբաղվում հայերին հայրենիք վերադարձնելու, և ներգաղթի համար ինչ ծրագրեր կան։ Այս հարցերը վարչապետ Փաշինյանը ստացավ Ստրասբուրգում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։
Երկրորդ հարցին անդրադառնալիս նա ասաց, որ առաջին հերթին բոլորի համար հավասար պետք է լինեն պայմանները՝ և՛ Հայաստանում ապրածների, և՛ սփյուռքահայերի համար, մյուս կողմից էլ Հայաստանը պետք է գրավիչ դառնա մարդկանց ապրելու համար։
Նա հայտնեց նաև կոնկրետ ծրագրերից մեկի մասին՝ նախատեսվում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար» ծրագրի նմանությամբ մատչելի հիփոթեքային վարկավորում տրամադրել նաև սփյուռքահայերին։ Հիմա, ըստ Փաշինյանի, այդ ծրագիրը քննարկվում է կառավարության և Կենտրոնական բանկի կողմից։
Մյուս հարցին անդրադառնալիս նա ասաց, որ Հայաստանի վիճակն ինքը հաճախ ավելի լավ է պատկերացրել, քան իրականությունն էր, երբ իր թիմը եկավ իշխանության։
17:32 01.07.2025
Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբՕրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...
17:26 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի ՍայմոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...
17:20 01.07.2025
Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումըՀունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...