Ավագ դպրոցների կրթական ծրագիրը կփոխվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Ավագ դպրոցների կրթական ծրագիրը կփոխվի

23:13 11.04.2019

Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներում այսօր շատ խնդիրներ կան, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Գլխավոր խնդիրները բովանդակային, ծրագրային ու դասավանդման հին ձևերն են:

«Առհասարակ ավագ դպրոցների մոդելի մեջ մենք հիմա բարեփոխումների փուլում ենք գտնվում, և վերանայվելու են հանրակրթական բոլոր ծրագրերը և առարկայական չափորոշիչները ՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին: Ավագ դպրոցների ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին հետաքրքիր չէ իրենց դպրոց հաճախելը, այստեղ կա լուրջ բովանդակային խնդիր, որն այս պահին մենք փորձում ենք լուծել, խոսքը վերաբերում է կրթական ծրագրին և ուսումնական պլանին, այն առարկայախմբերին, որոնք փոխելուց հետո, լուծվելու է ավագ դպրոցների հարցը»,- պարզաբանել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Ավագ դպրոցներում այսօր կա նաև շենքային պայմանների լուրջ խնդիր: Հանրակրթության վարչության պետի փոխանցմամբ՝ նախորդ տարի հիմնանորոգվել են 5 ավագ դպրոցների մասնաշենքերը, այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն ևս 8-ը: Ավագ դպրոցներում կա նաև նյութատեխնիկական բազայի և լաբորատորիաների բացակայության խնդիր, ինչը ևս ազդեցություն է ունենում կրթության որակի վրա:

«Արդեն գույքագրում կատարված է, թե որ ավագ դպրոցում ինչ լաբորատոր բազայի խնդիրներ ունենք, և սեպտեմբերից բոլոր ավագ դպրոցները ապահովված են լինելու լաբորատոր գույքով»,- ասել է Աշոտ Արշակյանը։

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչու են ավագ դպրոցների աշակերտները կրկնուսույցների կարիք զգում՝ հանրակրթության վարչության պետը նշել է, որ այսօր ավագ դպրոցներում կա հսկայական ազատ ժամաքանակ, որը որևէ կրկնուսույց չի կարող մասնավոր պարապմունքների ժամանակ տրամադրել, և եթե յուրաքանչյուր երեխա նորմալ մասնակցի դասապրոցեսին, քննություններ հանձնելու խնդիր չի ունենա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP