1000 մարդ կրճատենք, էն կողմ դնենք, հեշտ եք խոսում. պատգամավորները բանավիճեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

1000 մարդ կրճատենք, էն կողմ դնենք, հեշտ եք խոսում. պատգամավորները բանավիճեցին

14:52 12.04.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստի ժամանակ արձագանքեց աշխատատեղերի կրճատման մասին իր գործընկերոջ հայտարարություններին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, խոսելով տեղական ցեմենտ արտադրողի պաշտպանությանը միտված քայլերի, Իրանից ավելի էժան գնով ցեմենտ ներկրելու հնարավորությունների մասին՝ նշել էր՝ կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի: Սարգսյանը համոզիչ չհամարեց նախկինում հնչող պնդումները, թե դրսից ցեմենտ ներկրելու դեպքում տեղական գործարան կարող է փակվել և, օրինակ, 400 աշխատող գործազուրկ կարող է դառնալ:

Նա ընդգծեց՝ պետք է հասկանալ՝ որ տարբերակն է առավել ձեռնտու. 400 աշխատող պահե՞լ, թե՞ էժան ցեմենտ ներկրել, որ մեր շինարարությունն էժանանա:

Դալլաքյանը Սարգսյանին պատասխանեց.

«1000 մարդ կրճատենք, էն կողմ դնենք, հեշտ եք խոսում: Մենք խոսում ենք ներքի՞ն մրցակցության մասին, թե՞ արտաքին ուժից բերված ինչ-որ մրցակցության, որ ներքինում անհասկանալի պատկեր ստեղծի: Պետք է հասկանանք՝ ոնց մրցակցություն ստեղծենք, ասենք՝ երրորդ ուժ, արի, մի հատ տեղականին հասկանանք՝ ինչ ենք անում, հետո կորոշենք: 400 հոգու հանենք, փակենք, դա մոտեցում չէ, այսօր պիտի ամեն աշխատուժի համար պիտի կռիվ տանք, հաշվենք՝ մեր ընտանիքն է: Ի՞նչ տարբերություն, մեր ժողովուրդը մեր ընտանիքը չէ՞: Ասում ենք՝ մի աշխատի, գոնե մի անգամ աշխատատեղ ստեղծե՞լ եք, որ այդքան հեշտությամբ ասում եք»:

Դալլաքյանը հորդորեց ճիշտ մոտեցում ցուցաբերել, մանավանդ՝ աշխատատեղերի հարցում, ոչ թե քանդեն կառուցվածը, ստեղծվածը: Նա կոչ արեց քննարկել, թե ինչպես ուժեղացնեն տեղական արտադրողին, ավելացնել տեղական արտադրությունը:

«Հասկանալի է, էժան պահ է ստացվել, ցեմենտ է եկել: Ի՞նչ շահադիտական պահեր կան այստեղ: Իմ կարծիքով՝ ընդհանրապես պետք է չներկրվի, տեղական արտադրության մեջ պիտի մրցակցություն ստեղծվի»,- նշեց պատգամավորը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը արձագանքեց գործընկերոջ հնչեցրած հարցին՝ երբևէ աշխատատեղ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ:

«Այո´, ես ինքս աշխատել եմ արտադրության մեջ, որտեղ աշխատատեղեր կային, բայց ես հստակ տիրապետում էի՝ ինչ եմ արտադրում, և ովքեր կարող են լինել իմ մրցակիցները: Հարց է ծագում՝ ինչով էի այդքան վստահ: Ես կողմ եմ, որ ինչ-որ ժամկետով պիտի տրվի, տեղական արտադրանքը պետք է պահել, այդ ժամկետը պետք է լինի հստակ՝ պետք է ֆիքսել, թե այդ արտադրությունները հիմա ինչ վիճակում են, ինչ արտադրողականություն ունեն, որն է իրական ինքնարժեքը, արտադրողը հստակ պետք է տիրապետի իրավիճակին, պետք է փոխի տեխնոլոգիական հագեցվածությունը, պարզենք՝ արդյո՞ք վերջում մրցունակ գին կտա, որ կարողանա ներկրված արտադրանքի հետ մրցակցել»,- ասաց նա:

Արձագանքելով մտքին, թե՝ մի՞թե սպառողը կրկին մեր ընտանիքները չեն, Վարդանյանը հակադարձեց՝ նշելով.

«Այս ընթացքում նույնիսկ պաշտպանելով տեղական արտադրողին, եթե թույլ տանք թանկ վաճառել այդ նույն ապրանքը, նույն սպառողները մեր ընտանիքի անդամներն են և քաղաքացիները, այնպես որ հարցին պետք է երկկողմանի նայել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 01.07.2025

SHANTNEWS

Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքում

17:58 01.07.2025

Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքում

Հուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...

58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել

17:55 01.07.2025

58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձ

17:50 01.07.2025

Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձ

Հունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...

Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունը

17:44 01.07.2025

Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունը

Նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...

Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ

17:40 01.07.2025

Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ

2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...

BACK_TO_TOP