18:10 12.04.2019
2019 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս, 2020 թվականին՝ ավելի ցածր՝ 4,5 տոկոս։ Այսպիսի կանխատեսում արել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ թարմացնելով նախկին կանխատեսումների ցուցանիշները։
Գնաճը, ըստ նույն տվյալների, կկազմի 2,1 տոկոս, ինչը նշանակում է, որ դրամն այդքան կէժանանա՝ այդքան ավելի քիչ ապրանքներ հնարավոր կլինի գնել նույն փողով։ Սա, սակայն, ընդունելի մակարդակում է Հայաստանի տնտեսության համար, քանի որ թույլատրելի շեմ է համարվում 3-4 տոկոսը։
Հաջորդ տարի՝ 2020 թվականին, 4,5 տոկոս տնտեսական աճին կուղեկցի արդեն 3 տոկոս գնաճը։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսել է ավելի ցածր՝ 4,3 տոկոս տնտեսական աճ 2019 թվականին, և 4,6 տոկոս՝ հաջորդ երկու տարիներին։
Հայաստանի ու հարևան պետությունների, հայկական տնտեսության վրա մեծապես ազդող Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները կլինեն հետևյալը (2018-2021 թվականների ցուցանիշները կանխատեսումներ են):
2016 | 2017 | 2018 (Կ) | 2019 (Կ) | 2020 (Կ) | 2021 (Կ) | |
Հայաստան | 0.2 | 7.5 | 5.3 | 4.3 | 4.6 | 4.6 |
Ադրբեջան | -3.1 | 0.1 | 1.1 | 3.6 | 3.3 | 2.7 |
Վրաստան | 2.8 | 4.8 | 5.3 | 5.0 | 5.0 | 5.0 |
Թուրքիա | 3.2 | 7.4 | 3.5 | 1.6 | 3.0 | 4.2 |
Իրան | 13.4 | 3.8 | -1.5 | -3.6 | 1.1 | 1.1 |
Ռուսաստան | -0.2 | 1.5 | 1.6 | 1.5 | 1.8 | 1.8 |
17:40 01.07.2025
Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...
17:32 01.07.2025
Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբՕրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...
17:26 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի ՍայմոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...
17:20 01.07.2025
Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումըՀունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...