«Պատշգամբը մի օր ընկնելու է, մի փորձանք էղնի, տակից դուրս չգանք». Լևոն Բարսեղյանը՝ «Վառեմ- մարեմի» բալկոնի ու շենքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

«Պատշգամբը մի օր ընկնելու է, մի փորձանք էղնի, տակից դուրս չգանք». Լևոն Բարսեղյանը՝ «Վառեմ- մարեմի» բալկոնի ու շենքի մասին

23:43 12.04.2019

«Կումայրի» պատմական միջուկում գտնվող «Մեր մանկության տանգո»-ի հայտնի պատշգամբը դարձել է ամենասիրված ու պահանջված վայրը Գյումրի այցելող հյուրերի և զբոսաշրջիկների համար: Սակայն պատմական կառույցը հիմա գտնվում է փլուզման եզրին: Մինչ այս, բոլոր կառավարությունների, իշխանությունների ու մշակույթի նախարարների կողմից ներկայացվել էին կառույցը փրկելու և պահպանելու տարբեր ծրագրեր, բայց դրանք բոլորն էլ մնացել են թղթի վրա ու կյանքի չեն կոչվել: Այսօր հայտնի բալկոնի ու շենքի պահպանման հարցը քննարկվել է նաև Գյումրու ավագանու նիստի ընթացքում, և ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը  հանդես է եկել առաջարկությամբ:
«Պատշգամբն ու շենքը սարսափելի վիճակում են․ քանդել են և՛ մարդիկ, և՛ ժամանակը, գիշերները ինչ-որ մարդիկ են գնում, կրակ են վառում, ապրում են երևի այնտեղ: Շենքի հարկերը փլուզված են մեկը մյուսի վրա և վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար: Առաջարկում եմ դիմել ԱԻՆ նախարարությանը, թող  ինչ-որ անվտանգության պատնեշներ շարեն, որովհետև տուրիստները գալիս են, մտնում ներս, պատշգամբը մի օր ընկնելու է, մի փորձանք էղնի, տակից դուրս չգանք»,- ասել է Լևոն Բարսեղյանը:

Շենքը ՌԴ մշակույթի նախարարության ենթակայությանն է՝ որպես ցարական Ռուսաստանի օրոք կառուցված շենք: Մինչ ռուսական կողմի հետ համաձայնության հասնելը Մշակույթի նախարարությունում քննարկվում են ֆինանսական միջոցներ գտնելու և գոնե շենքը փլուզումից փրկելու տարբերակներ:

Կառույցը հայկական կողմին հանձնելու հարցը քննարկվում է, հստակ ժամկետներ դեռ չեն նշվում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP