Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

19:20 15.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցից հետո պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Հարց – Այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումն է, Դուք նախորդ անգամ ասացիք, որ նոր կետից եք բանակցությունները սկսել, այս համատեքստում հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հանդիպումից ակնկալում ենք, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին՝ կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը Վիեննայում քննարկած հարցերի շրջանակի և օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն է և փորձել դիրքորոշումները մոտեցնելը:

Հարց – Հանդիպմանը նաև մասնակցում է Ռուսաստանի արտգործնախարարը, ինչո՞վ է դա պայմանավորված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է և կարծում եմ՝ այդպիսի պրակտիկա եղել է ու կլինի: Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, այնպես որ ոչ մի արտառոց ու տարօրինակ բան չեմ տեսնում:

Հարց – Ստրասբուրգում Ձեր ելույթում շեշտադրեցիք արցախյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դրույթները, Բաքուն կրկին արձագանքեց և կրկին հին երգը՝ այսպես ասած «օկուպացված տարածքներ և հայկական զինուժի դուրս բերում»: Նման պայմաններում ինչպե՞ս է հայկական կողմը պատկերացնում բանակցությունների շարունակությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հենց Երկրապահ կամավորականների միության համագումարում ունեցած ելույթում ասացի, որ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարություններն երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն և դա ամենամեծ խնդիրն է: Վիեննայում էլ, դրանից առաջ էլ և հիմա էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, ըստ էության, շատ բան չասենք բանակցությունների մասին, շատ չծավալվենք, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ հասկանան, որ լուրջ մարդկանց հետ գործ ունեն, որովհետև պատկերացնո՞ւմ եք ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում երկու ժամ խոսում են և հետո հանրությունը նրանց հայտարարություններից չի կարողանում ի վերջո հասկանալ՝ լավ ի՞նչ են քննարկել և ոնց են քննարկել: Դա ամենամեծ խնդիրն է բանակցային գործընթացի համար, որովհետև հնուց եկած իներցիա կա, ես այդ իներցիայի մեջ չեմ և, հետևաբար, այդ իներցիայից դուրս գալու խնդիր չունեմ: Բայց հնուց եկած իներցիա կա, որ ամեն հայտարարությունից հետո մեկը փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել, այն մեկն էլ փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել: Դա սխալ տրամաբանություն է:

Հարց – Շատ վերլուծաբաններ ասում են, որ այն դեպքում, երբ հայկական կողմն անվերջ խաղաղություն է քարոզում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: Դրանք շատ տարբեր բաներ են:

Հարց – Այդ դեպքում, հակասությունների պարագայում, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա հայկական կողմը, երբ այն կողմից անընդհատ ագրեսիվ հռետորաբանություն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք բանակցությունները շարունակում ենք և կրկին իմ ասած նախորդ հարցի տրամաբանությունն է: Կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ: Մենք փորձում ենք, եթե պետք է լինում, նույնիսկ մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետև ընդհանուր Վիեննայի խոսակցության, Դավոսի խոսակցության, Սանկտ Պետերբուրգի խոսակցության, Դուշանբեի խոսակցության ընդհանուր ոգին այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի լուծման վրա, աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ ես հույս ունեմ, որ մենք՝ բոլորս, անկեղծ ենք այս մեր մղումներում, որովհետև եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, դա չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք, շատ կարևոր է՝ մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք քարոզում, մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ: Կա պատերազմի ճանապարհը և կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չի վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք՝ ի վերջո ուզո՞ւմ ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծել այս հարցը, թե՞ ոչ: Բայց կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ պետք է կոնֆլիկտը լուծի, աշխատի լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում բանակցային գործընթացն ի՞նչ իմաստ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին

22:24 15.05.2025

Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին

Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […] ...

ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան

22:17 15.05.2025

ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […] ...

«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստով

22:08 15.05.2025

«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստով

Մադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։ ...

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

22:03 15.05.2025

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

22:00 15.05.2025

SHANTNEWS

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...

BACK_TO_TOP