16:04 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ-ում պատասխանում է պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին: Հիմնական թեման տնտեսական հեղափոխության մոդելն է:
Դոցենտ Գայանե Ղուկասյանը նախ` շնորհակալություն հայտնեց վարչապետին երկրում ընթացող արմատական բարեփոխումների համար և հավաստիացրեց, որ պրոֆեսորադասախոսական կազմը կանգնած է իշխանության կողքին և պարտավորվում են պատրաստել տնտեսության համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ:
Գայանե Ղուկասյանը, մեջբերելով աշխարհի փորձը, նկատեց, որ աշխարոհում ընթացող գլոբալ փոփոխությունները տանում են նոր տիպի տեղեկատվական հասարակության ձևավորման, և առաջադիմում են այն երկրները, որ խրախուսում են ՏՏ առաջընթացը և այստեղ կրթական համակարգում ծագում է մի խնդիր, այն է՝ նոր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը:
«Ներկայումս ֆակուլտետում գործում են 2 մագիստրոսական ծրագրեր՝ Ինովացիոն կառավարում և Տվյալների գիտությունը բիզնեսում: Մագիստրոսական ծրագրի նպատակն է տնտեսական բոլոր ճյուղերի համար պատրաստել ՏՏ խոր իմացությամբ մասնագետներ: Ուսանողները արտերկիր են մեկնում վերապատրաստվելու և ֆինանսավորումը լինում է արտերկրի կառույցների կողմից: Ի՞նչ պետական գործիքներ կարելի է կիրառել՝ տեղական ընկերություններին խրախուսելու համար, որ նրանք ևս օժանդակեն նման ծրագրերը»,- հարցրեց Գայանե Ղուկասյանը:
Հնչած հարցին ի պատասխան` վարչապետն ասաց, որ նման ծրագիր արդեն իրականացվում է:
«Ավելի ոչ մագիստրոսական, բայց ավելի մասնագիտական կրթության մակարդակում այդ գործընթացը արդեն սկսել ենք: Կա այսպիսի գործընթաց, որ մասնավոր ընկերությունները որոշակի պարտավորություններ են ստանձնում և ԿԳՆ-ի հետ համատեղ ուսումնարանների վերազինման ծրագրեր են իրականացնում: Այն ընկերությունները, որ գիտեն` իրենց պետք է լինելու մասնագետ, տեխնիկապես վերազինում են, շենքային պայմաններն են բարելավում, բայց ուսումնառությունը տեղի է ունենում ԿԳՆ վերահսկողության ներքո և այդ ընկերությունները այդ ուսումնարաններում պոտենցիալ մասնագետ են պատրաստում իրենց համար»,- ասաց վարչապետը և կարծիք հայտնեց, որ նույն գործընթացը պետք է տեղի ունենա նաև այլ ոլորտներում:
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...