21:48 23.04.2019
Գյումրիում այսօր անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ու մոմերով երթ, որը մեկնարկել է խորհրդանշական՝ 19։15 րոպեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակից։ Երթի մասնակիցները հայկական երկու պետությունների դրոշներով անցել են կենտրոնական փողոցներով ու «հատուցում», «ճանաչում» բացականչություններով պահանջել Հայոց մեծ եղեռնի ճանաչում, իսկ Թուրքիայից՝ հատուցում։
Ավանդական դարձած ջահերով երթին մասնակցել են դպրոցականներ, երիտասարդներ, մարզային ղեկավարության ներկայացուցիչներ ու տասնյակ գյումրեցիներ։ Երթն ավարտվել է Բագրատունյաց պուրակում Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված հուշակոթողի մոտ, որտեղ երթի մասնակից Փավստոս քահանա Սարգսյանի առաջնորդությամբ ներկաները միաձայն աղոթք են հնչեցրել սրբադասված անմեղ զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Ջահերով երթի մասնակից երիտասարդները նշել են, որ նոր սերունդը պահանջատեր է և հետևողականորեն աշխարհից պահանջելու են 1915 թվականի ոճրագործության ճանաչում, և ապացուցելու են, որ հայ ազգը ոչ թե եղել է խեղճացած ու անպաշտպան, այլ հզոր ու անսասան, և կարողացել է տեղահանությունից հետո անգամ պահպանել իր տեսակը, մշակույթն ու կրոնը և չձուլվել օտարներին։ Միջոցառման ավարտին մասնակիցներն այրել են նաև Թուրքիայի դրոշը։
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...