22:03 24.04.2019
Ծնունդով Ջավախքից, Գինեսի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը նոր ուժային հնարքով է առանձնացել: Այսօր Գյումրու կենտրոնական հրապարակում ատամներով միաժամանակ 10 տարբեր մակնիշի ավտոմեքենա է քաշել, որոնց ընդհանուր քաշը կազմել է 40 տոննա։«Ի նկատի ունեինք 24 ավտոմեքենա, քանի որ տեսանք Գյումրիում տարածքը շատ փոքր էր, 24 ավտոմեքենա չկարողացա տեղավորել հրապարակում: Ես էլի պատրաստ եմ էդ ռեկորդը սահմանելուն»,- ասել է Աշոտ Խանոյանը:
Սրանով Աշոտը հավակնում է սահմանել նոր ռեկորդ և թարմացնել գինեսի ռեկորդների ցանկը: Առաջին մեծ հաջողությունը Աշոտը գրանցել է Ռուսաստանի Դաշնությունում, ռելսերի վրա ատամներով քաշել է 400 տոննա ընդհանուր քաշով գնացքը յոթ վագոններով: Իր մոտ արտասովոր ունակությունը դյութազունը նկատել է դեռ դպրոցական տարիքից:
«6-րդ դասարանում եմ առաջին անգամ զգացել, աթոռն եմ բարձրացրել ատամներով դպրոցում,դրանից հետո սեղանն եմ բարձրացրել, եղել է, որ հարսանիքի ժամանակ սեղանը տորթը վրան բարձրացրել ու պարացրել եմ»,- պատմել է Գինեսի բազմակի ռեկորդակիրը:
Ի դեպ, Աշոտ Խանոյանը ընտանիքում եռյակ եղբայրներից մեկն է, իսկ անձնական քաշն ընդամենը 57 կգ է։ Ֆենոմենալ ուժով երիտասարդը նաև բյուրեղապակյա բաժակներ է ատամներով կոտրում ու ծամելով կուլ տալիս։
«3-5 հատ բյուրեղապակյա բաժակ եմ ուտում, կուլ եմ տալիս, առողջական խնդիրներ չեն եղել, նորմալ մարսում եմ: Առաջին անգամ գինովցած եմ եղել, փորձել եմ ու ստացվել է, բայց չեմ ցանկանա, որ ինչ-որ մեկը փորձի, իմը Աստծո կողմից է տրված, բան չի պատահի»,- իր արտասովոր ունակությունն այսպես է մեկնաբանել 32-ամյա երիտասարդը:
Աշոտ Խանոյանը նաև կատակով ասում է,որ բյուրեղապակյա բաժակները շատ համեղ են, իսկ ատամները շատ ամուր ու առողջ են: Այժմ երիտասարդը հրավեր է ստացել Հնդկաստանից, որտեղ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել ՝ քաշելով 500 տոննա կշռող նավը։
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...