Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու կամ ժամանակ շահելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից․ Հովհաննես Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+26.09 oC

Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու կամ ժամանակ շահելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից․ Հովհաննես Մանուկյան

00:48 25.04.2019

Արդարարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու հարցին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօրվա տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու մասին սովորական լուր չէր, ասենք Միհրան Պողոսյան անուն ազգանունով քաղաքացու մասին, ով լքում է երկիրը անձնական նկատառումներով։ Սա որևէ փոքրամասնության ներկայացուցչի կամ նմանը ներկայացողի խորամանկ քայլ, կամ Հայաստանի հետ օրգանական կապի բացակայությամբ մեկի դիմում չէր, ով ցանկացած պահի կարող է խոնարհվել այլ երկրի դրոշի առջև՝ որպես երեխայի օրվա հացը ապահովելու ծայրահեղ միջոց։ Սա երբեմնի խրոխտ «գեներալի» գրավոր դիմումն էր, «գեներալի», որից սարսափում էին շատերը, որն անպարտելիությունը սեփական կենսակերպ էր դարձրել ու համարյա սեփական հիմնն ու դրոշն ուներ իրենը համարող երկրում։

Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու կամ ժամանակ շահելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից․ քայլ, որը թերևս երրորդ հանրապետության որևէ պետական կամ քաղաքական գործիչ թույլ չի տվել իրեն՝ անկախ հայրենիքում ունեցած խնդիրների բարդությունից․․․

Ոչ վաղ անցյալում «գեներալի» մտքով չէր անցնի, որ ճամբարական ու վտարանդի է դառնալու, այնքան է վախենալու իր երկրի օրենքից, որ օֆշորի տրոպիկական ու թմրեցնող ապօրինությունները փոխելու է ցուրտ Ռուսաստանով, միայն թե չգա իր երկիր։ Սա այն «գեներալի» պատմությունն է, որի համար գլխիվայր շուռ է եկել «Ի՞նչ ես արել հայրենիքիդ համար» նախադասությունը՝ դառնալով «Ինչ է արել հայրենիքը քեզ համար»։ Հայրենիքը թույլ էր տվել, որ նա «անկախ պետություն» խաղար ու մտածեր, որ այդպես է եղել ու այդպես է լինելու միշտ․․․Մինչև․․․ այդ մինչևի մասին էր մոռացել «գեներալը», ով այսօր իր ուսադիրները տվողից է հրաժարվում, իր պատկերացումներից է հրաժարվում, իր հայրենասիրությունից է հրաժարվում, հրաժարվում է իր երազած տղայի կերպարից, որն այնքան հմտորեն էր խաղում․․․ Հայրենիքը սիրելը մինչև Ռուսաստանն է փաստորեն, հետո կարելի է դառնալ շարքային Միհրան Պողոսյան, որի տարբերությունը Գոնսալեսից արդեն որևէ մեկին չի հետաքրքրում․․․»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

09:50 16.07.2025

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

Սպիտակ տունը մտադիր է վերլուծել տասնյակ հազարավոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից թղթեր ստորագրելու համար ավտոմատ ստորագրություն օգտագործելու հետաքննության համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունը ղեկավարում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի գրասենյակը, իսկ դրա աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և գրառումների […] ...

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

09:40 16.07.2025

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ներկայումս, չնայած տոնական շրջանում երթևեկության մեծ խցանումների վերաբերյալ մտահոգություններին, սահմանային վերահսկողության մեղմացումը հնարավոր չէ։ «Դուք գիտեք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որը Գերմանիան ստիպված է ձեռնարկել, բայց պետք է հստակեցվի, որ մարդկանց անվերահսկելի հոսքը Գերմանիա կկարգավորվի», – ասել է Վադեֆուլը Բեռլինում իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի […] ...

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

09:35 16.07.2025

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

Հնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

09:28 16.07.2025

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

Անհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

09:20 16.07.2025

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

BACK_TO_TOP