Ջաջուռի ոլորաններից մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Ջաջուռի ոլորաններից մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

17:32 25.04.2019

Այսօր առավոտյան` 07.30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր  ճանապարհի 14-րդ կմ-ին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Ջաջուռի ոլորաններին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, կորցրել է կառավարումը,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել 15 մետր խորություն ունեցող ձորակում:

Ուժեղ հարվածը կանխել չեն կարողացել նույնիսկ ճամփեզրին տեղադրված մետաղյա արգելապատնեշները։ Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մեքենայում հայտնաբերված փաստաթղթերով վարորդի ինքնությունը պարզվել է: Արտաշես Պապիկյանը, ըստ նախնական տվյալների, Տավուշի մարզի բնակիչ է և, հավանաբար, իր անձնական մեքենայով տաքսի ծառայություններ է մատուցել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մարտական մեկ հաշվարկ, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի  գլխավորությամբ։ Փրկարարներն իրականացրել են մեքենայի գազաբալոնի փակման ու գազի արտահոսքի դադարեցման աշխատանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP