Ինչո՞ւ Միհրան Պողոսյանի դիմումը ՌԴ-ում չեն քննարկի. Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանությունը SHANTNEWS.am-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

Ինչո՞ւ Միհրան Պողոսյանի դիմումը ՌԴ-ում չեն քննարկի. Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանությունը SHANTNEWS.am-ին

16:34 25.04.2019

SHANTNEWS.am-ը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից ապաստան խնդրելու փաստի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Վերջինս նշել է, որ ՌԴ-ում արտահանձնման գործերով օրենքը ենթադրում է մի փոքր այլ ընթացակարգ, քան ՀՀ-ում.

«Իրենց մոտ մեկ փուլ կա, որ նա դեռ պետք է անցնի, որպեսզի մտնի քննարկման, իսկ ինքն այդ փուլը չի անցել: Այս գործընթացը ոչ մի օգուտ իրենց չի տա, այս պահին 40 օր կալանք տալու դատական որոշումը կա, համապատասխան մարմինը դիմելու է նրա անցման հարցը լուծելու, և եթե առաջին ատյանի դատարանը կբավարարի, իրենց կմնա միայն վիճարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը»:

Նա նշեց, որ եթե Միհրան Պողոսյանը չհամաձայնի առաջին ատյանի դատարանի որոշմանը, 3 ատյան վիճարկելուց հետո նա հաստատ կտեղափոխվի Հայաստան:

Մեր այն հարցին, թե 3 ատյաններ բողոքարկելու դեպքում գործընթացը կարո՞ղ է ամիսներ տևել, Նիկոլայ Բաղդասարյանը դրական պատասխան տվեց. քանի որ, երբ բողոքարկում լինի, այնտեղ կան օրենքով սահմանված որոշակի ժամկետներ:

Այն հարցին, թե Միհրան Պողոսյանի գործով ե՞րբ կլինեն նոր լուրեր, պատգամավորը պատասխանեց.

«Դատարանը նրան արդեն կալանավորել է, դա նշանակում է, որ դատախազությունը չի դիտարկել որևէ հիմք, որը Ռուսաստանի Դաշնության օրենքներով կարող է էքստրադիցիան մերժելու իրավական հիմք լինել: Ապաստանի հարցի հետ կապված չեմ կարող հստակ օրեր ասել, քանի որ դատախազությունն է միջնորդությամբ դիմելու, բայց դա կլինի մոտ օրերին, իրենք մոտ օրերին միջնորդություն կներկայացնեն դատարան, որպեսզի դատարանը որոշում կայացնի հանձնելու մասին»:

Մեր կողմից տրված այն հարցին, թե այս պահին տվյալ գործընթացում ինչ դերակատարություն կարող է ունենալ հայկական կողմը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ հայկական կողմը այս պահին միայն կարող է անհրաժեշտ փաստաթղթեր ուղարկել, եթե ռուսական կողմը դա պահանջի:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից ապաստան խնդրելու մասին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP