Արցախի կաթնամթերքի արտադրության շուկան պետության աջակցության կարիքն ունի. պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

Արցախի կաթնամթերքի արտադրության շուկան պետության աջակցության կարիքն ունի. պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

10:32 26.04.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 25-ին գյուղատնտեսության նախարարությունում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Կաթի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, որը մանրամասն ներկայացրել է հանրապետությունում արտադրվող կաթի ծավալների, դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների, ինչպես նաև մթերման և սպառման վերաբերյալ համապարփակ տեղեկություններ: Նախարարի խոսքով՝ օրակարգային հիմնական խնդիրը շարունակում է մնալ իրացման հարցը, որի կարգավորումը պահանջում է նաև օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումներ:

Այնուհետև Գ. Մարտիրոսյանը կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև շրջանների ղեկավարներից  հետաքրքրվել է ոլորտում առկա հիմնական խնդիրների մասին: «Անասնապահության զարգացումը և դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ճյուղը զարգացման մեծ հեռանկարներ ունի մեր հանրապետությունում, որը պետական լուրջ աջակցություն է պահանջում: Այդ իսկ պատճառով կցանկանայի լսել ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ  ձեր առաջարկները, որոնք կառավարության կողմից առավել մեծ ուշադրություն են պահանջում», – ասել է Գ.Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, նշելով, որ կաթի արտադրման և մթերման շուկան  մշտապես ենթարկվում է մանրէաբանական և փորձագիտական լաբորատոր ստուգումների, որից հետո միայն թույլատրվում են դրանց իրացումն ու վաճառքը:

Ամփոփելով մասնակիցների զեկույցները՝ պետական նախարարը առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատանքներ տանեն շահագրգիռ բոլոր սուբյեկտները: Դրանք մասնավորապես կապված են կաթի ինքնարժեքի նվազեցման քաղաքականության հետ, որը անմիջականորեն անդրադառնալու է վերամշակող ընկերությունների արտադրանքի վրա,  ինչպես նաև որակի և սպառողական շուկայի վաճառքի նկատմամբ վերահսկողության խիստ բարձրացման հետ:

Խորհրդակցության ավարտին՝ պետական նախարարը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կազմել գործողությունների պլան, որտեղ ամփոփված կլինեն այն բոլոր խնդիրներն ու առաջարկները, որոնք արծարծվել են հանդիպման ընթացքում:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»- ի տնօրեն Տիգրան Ծատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

09:35 16.07.2025

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

Հնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

09:28 16.07.2025

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

Անհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

09:20 16.07.2025

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

09:00 16.07.2025

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:51 16.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP