Միշան բոլորին հրավիրել է Արցախ. SHANTNEWS.am-ը զրուցել է շնորհալի երգչի պրոդյուսերի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Միշան բոլորին հրավիրել է Արցախ. SHANTNEWS.am-ը զրուցել է շնորհալի երգչի պրոդյուսերի հետ

16:54 27.04.2019

Երեկ ավարտվեց ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանը: Մրցույթի արդյունքների, քվերակության և Ստեփանակերտում Միշայի մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է 11-ամյա երգիչ Միշա Գրիգորյանի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի հետ.

«Միշան այս նախագծում հաջողություններ է ունեցել ու աչքի էր ընկել: Կարելի է ասել, որ նա հատուկ ուշադրությամբ էր շրջապատված, սակայն պարզ է, որ նման նախագծերում կանխատեսում չի կարող լինել: Եթե հաշվի առնենք այն, որ ռուսաստանաբնակ ադրբեջանցիները հավանաբար ամեն ինչ արել են, որ Միշան չանցնի և ձայները շեղել են դեպի Ղազախստանի ներկայացուցիչը, պարզ է: Այս նախագծում Միշան արեց ոչ միայն երգչի գործ, այլև դեսպանի՝ Արցախը ներկայացնելով աշխարհին»:

Լիրա Քոչարյանը մեզ հետ զրույցում պատմեց նաև Ստեփանակերտում Միշայի մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակի մասին, որտեղ փոքրիկը պատմում է Արցախի մասին, ժենգյալով հաց պատրաստում.

«Տեսահոլովակը նկարահանվել էր նախապես, իրենց խնդրանքով: Մի մասը մենք ենք նկարահանել Արցախում, իսկ մյուս մասը նկարահանվել է Մոսկվայում: Ժենգյալով հացը պատրաստելը եղել է իմ գաղափարը, քանի որ Արցախի հայտնի «բրենդը» ժենգյալով հացն է: Միշան բոլորին հրավիրել է Արցախ, և թե´ ես, թե´ Միշայի ծնողները սիրով պատրաստ ենք ընդունել «Ձայնի» մասնակիցներին»:

Երգչի պրոդյուսերը հայտնեց, որ երեկ Միշան ելույթից հետո այնքան էր հոգնել, որ մեքենայում քնել էր, և ինքը դեռ Միշայի հետ չի հասցրել խոսել:

«Այս նախագիծն ուներ մի քանի փուլ և դա ցույց էր տալիս, որ դու մի երգի երգիչ չես, վստահ եմ, որ եթե Միշան անցներ «սուպեր եզրափակիչ»,  փայլուն կերգեր: Նախագծում հիմնականում շատ լավ երեխաներ էին, որոնք բնությունից ունեին տվյալներ, սակայն պրոֆեսիոնալ, մշակված և մեծ ճանապարհ անցած երեխաներ չէին»:

Լիրա Քոչարյանը ասաց, որ վերջին եթերից հետո Միշայի յութուբյան դիտումները 2-3 անգամ ավելի շատ են, քան այլ մասնակիցներինը:

SHANTNEWS.am-ը  երգչի պրոդյուսերից հետաքրքրվեց, թե ինչ նախագծերում ապագայում հանդես կգա Միշա Գրիգորյանը.

«Ամենակարևորը երգչի զարգացումը չկանգնեցնելն է: Նախագծից նախագիծ Միշան աճում է մեծ տեմպերով: Ես կցանկանամ, որ այս փուլում Միշան ունենա մենահամերգներ, թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում, քանի որ մենք Արցախում ենք, այստեղ համերգային պասիվություն կա, բայց նա մեծ համերգային փորձ ունի: Հիմա իրեն կարելի է ներկայացնել սոլո ֆորմատում»:

Լիրա Քոչարյանը նշեց, որ շնորհակալ է նախագծի կազմակերպիչներին, քանի որ ռուսական ալիքը Միշային հասկացրեց, որ կապ չունի, որ նա Արցախից է կամ որևէ այլ վայրից, կարևորը լավ երգիչ լինելն է:

Նրա խոսքով՝ տպավորիչ էր նաև այն, որ նախագիծը միջազգային էր ստացվել, քանի որ եզրափակիչ անցած գրեթե բոլոր մասնակիցները տարբեր երկրներ էին ներկայացնում:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP