ՀՀ հավաքականը չի մասնակցի Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին, որն անցկացվելու է Բաքվում հուլիսի 20-28-ը: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովի խոսքերով` Եվրոպական օլիմպիական կոմիտեի 50 անդամ երկրներից փառատոնին չեն մասնակցի Հայաստանն ու Լյուքսեմբուրգը:
«Լյուքսեմբուրգի հարցը դեռ վերջնական պարզ չէ: Ինչ-որ պատճառով նրանք հրաժարվել են մասնակցությունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մասնակցության հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է: Ո´չ Եվրոպական օլիմպիական կոմիտեն, ո´չ մենք մտադրություն չունենք ինչ-որ ճնշումներ գործադրել այն իմաստով, որ կարող էին գալ և մասնակցել»,- նշել է Ռահիմովը:
Հիշեցնենք, որ Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնը (European Youth Olympic Festival, EYOF) տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: