Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

23:19 08.05.2019

Երեկ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական միջոցառում ու հյուրասիրություն, որին մասնակցել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականները, Շիրակի և Լոռու մարզերի պատերազմի վետերանները:Միջոցառմանը հրավիրվել են երկու մարզերի 80 վետերաններ, բայց առողջական խնդիրների պատճառով ներկա էին 30-ը։ Մեծ Հայրենականի վետերաններին հյուպատոսարանի մուտքի մոտ դիմավորել են ծաղիկներով:«18 տարեկանից գնացել եմ Գորի, Գորիից տարան ֆռոնտ, մինչև հասել եմ Չեխիա ու կռիվը վերջացել է։ Համ հորս են տարել, համ ախպորս, համ էլ ինձ, տունը մարդ չէր մնացել»,- պատմել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Արմենակ Գալոյանը։«Ընդամենը 3 միլիոն հայ ենք, բայց ունեինք մարշալներ, 125 հերոս ենք տվել, պատերազմն ավարտվելուց հետո մենակ հայերն են Բեռլինում Քոչարի պահել, ոչ մի ազգ չի պարել։ Մեր հայկական Թամանյան դիվիզիային որտեղ որ նեղ ճանապարհ էր, էնտեղ էին ուղարկում, նույնը  Բաղրամյանի հրամանատարությամբ առաջնորդվող զորքին»,- հիշել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Անդրեյան Անդրեյը։

Վետերանների մեծարման միջոցառման ընթացքում հյուպատոսարանում կազմակերպվել էր նաև պատերազմի մարտական գործողություններն ու հաղթական ավարտը պատկերող վավերագրական լուսանկարների ցուցադրություն, հնչել են նաև պատերազմի ու հաղթանակի  մասին հայտնի երգերը, իսկ վետերանները հյուրերի հետ կիսվել են իրենց հիշողություններով: Հաղթանակի 74-ամյակին նվիրված իր շնորհակալության խոսքն է ուղղել վետերաններին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը։

«1945 թվականի մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը Խորհրդային միության պատմության մեջ ամրագրվեց որպես հպարտության և երջանկության օր։ Ավարտվեց ամենադաժան պատերազմներից մեկը մեր երկրի ու մարդկության պատմության մեջ։

Խոնարհվում ենք բոլոր այն մարդկանց առջև, ովքեր չվերադարձան պատերազմից, ովքեր այսօր մեզ հետ չեն։ Հայրենական մեծ պատերազմում պայքարեցին բազմազգ զորամիավորումները։ Տասնամյակներ անց որտեղ էլ որ գտնվեն պատերազմի վետերանները, պետք է իմանան, որ մենք հպարտանում ենք նրանցով։ Հարգելի՛ վետերաններ, պատերազմի ավարտով դուք  ձեր ծառայությունը երկրին չավարտեցիք, ձեզ մոտ երկիրը  կառուցելու և շենացնելու ուժ և համարձակություն առաջացավ, դուք դարձաք լավագույն օրինակը ձեր թոռնիկների և հետագա սերունդների համար, շնորհավորում եմ ձեզ և բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առիթով»,- նշել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP