Թե ինչպես բրազիլական զույգը ամայի տարածքը վերածեց խիտ անտառի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Թե ինչպես բրազիլական զույգը ամայի տարածքը վերածեց խիտ անտառի

21:28 11.05.2019

Բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Ռիբեյրո Սալգադուն և նրա կինը` Լելիյա Դելուիս Վանիկ Սալգադան որոշեցին ցույց տալ, թե ինչի է ընդունակ համախոհ մարդկանց նույնիսկ փոքր խումբը:
Սեբաստիան Սալգադուն աշխարհի ամենամեծ լուսանկարիչ վավերագրողներից մեկն է: Նրա աշխատանքներն արժանացել են բազմաթիվ մրցանակների և մեծ ազդեցություն  թողել ֆոտոլրագրության վրա: 1998-ին Սեբաստիան Աֆրիկայից վերադարձավ Բրազիլիա, որտեղ նա արձանագրում էր Ռուանդայում տեղի ունեցող սարսափելի ցեղասպանությունը:
Այդ տեսարաններից բարոյապես և ֆիզիկապես սպառված Սեբաստիանն արդեն իր հայրենիքում հայտնաբերում է, որ այն տարածքը, որտեղ նա մեծացել էր, արևադարձային խիտ անտառից վերածվել էր ամայի տարածքի:
Կնոջ նախաձեռնությամբ ու աջակցությամբ լուսանկարիչը սկսում է վերադարձնել կանաչը:

 «Երկիրն այնքան հիվանդ էր, որքան ես էի: Ամեն ինչ ավերված էր: Այս ագարակի միայն 0.5% -ն էր ծածկված ծառերով: Բայց կինս առաջարկեց այդտեղ կրկին ծառեր տնկել»,- պատմում է լուսանկարիչը:

Ամուսինները գնեցին 700 հեկտար տարածք զբաղեցնող ագարակը և սկսեցին այն վերակենդանացնել: 1998 թ. ապրիլին Սալգադուն գտավ համախոհներ, կարողացավ հավաքել անհրաժեշտ գումարը և հիմնեց  «երկրագնդի ինստիտուտի»՝ Instituto Terra հիմնադրամը: Այդ տարածքում առաջին ծառերը տնկեցին 1999 թ.-ին:

Արդյունքները գերազանցեցին Սալգադոսի ամենահամարձակ սպասումները: 20 տարվա ընթացքում նրանք կարողացան ավելի քան 2.5 միլիոն ծառ տնկել: Այսօր արդեն Բուլկաո ագարակն ունի բնության մասնավոր պահեստի կոչում և գրեթե ամբողջությամբ ծածկված է խիտ արևադարձային անտառներով:

Սալգադուի պահեստում այսօր արդեն ապրում է մոտ 172 թռչնատեսակ, 33 տեսակ կաթնասուն, 15 երկկենցաղ, 15 տեսակի սողուն, 293 բուսատեսակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 20.06.2025

SHANTNEWS

Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը

17:55 20.06.2025

Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

17:50 20.06.2025

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

17:45 20.06.2025

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

17:41 20.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

17:36 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը […] ...

BACK_TO_TOP