08:20 15.05.2019
Սոցիալական ծառայություններում նպաստառուներից վարկային պարտավորությունների մասին տեղեկանքներ չեն պահանջվի: Կառավարությունն այս մասին նոր որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսից ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված կամ նոր փաստագրվող ընտանիքները տարածքային կենտրոններ էին ներկայացնում վարկային պարտավորությունների ու ավանդների մասին տեղեկանքներ, որոնց հիմքով որոշվելու էր նպաստների հասցեականությունը, «Փարոս» համակարգում մնալ-չմնալու հարցը։
Հիմա ոչ թե գործընթացն է կասեցվել, այլ գործառույթները փոխանցվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Վարկային գործարքների ու բանկերում ունեցած ավանդների մասին տեղեկանքի պահանջը դժգոհելու պատճառ դարձավ։
Նման տեղեկանքներ պահանջելու հետևանքը կարող էր լինել ընտանեկան նպաստ համակարգից դուրս մնալու պատճառ: Սոցիալական ծառայություններն անցած տարվա օգոստոսից հասցրեցին հավաքել այդպիսի տեղեկանքներ, բայց ոչ հեշտությամբ: Նպաստառու ընտանիքի չափահաս անդամների անունով պահանջվող տեղեկանքների ձեռքբերումը մեծ քաշքուկներ է առաջացրել:
«Հատկացվող տեղեկանքները մեծ դժվարությամբ էին մեզ ներկայացնում, հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք, ընդհուպ մինչև առաջին կարգի հաշմանդամություն ունեցողներին տեղափոխում էին բանկ, կամ բանկի աշխատակիցներն էին այս աշխատանքներն այցելությունների միջոցով մի կերպ կազմակերպում»,- առաջացած խնդիրներն է ներկայացրել «Գյումրի-2» սոցիալական աջակցության ծառայության պետ Էդվարդ Բաղրամյանը։
Բողոքներով ու դժգոհություններով անցած 8 ամիսների ընթացքում սոցիալական ծառայությունների «Գյումրի-2» տարածքային բաժինը կարողացավ նպաստառուներից ստանալ 6000 տեղեկանք։ Տեղեկանքների փաթեթն այսքանով ավարտվում է, այսինքն՝ մայիսի 1-ից տեղեկանքներ բերելու անհրաժեշտություն այլևս չկա:
Կառավարության որոշմամբ վարկային գործարքների ու ներդրված ավանդների մասին փաստաթղթեր ներկայացնելու պարտավորությունից նպաստառուներն ազատվել են:
«Քաղաքացին այլևս բանկ չի ներկայանում, որպեսզի իրեն «Փարոս» համակարգում ընդգրկելու համար տեղեկանք վերցնի։ Այլևս դա իր պարտականությունը չէ, դա կատարվելու է՝ համաձայն բանկի և Սոցապ նախարարության միջև կնքված պայմանագրերի»,- պարզաբանում է Էդվարդ Բաղրամյանը։
Այսինքն՝ քաղաքացու վարկային պատմության մասին տեղեկանք կամ նրա մասին օնլայն տեղեկատվություն բանկերից կտրամադրվի անմիջապես նախարարությանը: Իսկ բանկային գաղտնիք համարվող ինֆորմացիան ստանալու համար անհրաժեշտ կլինի նպաստառուների գրավոր համաձայնությունը։
«Հաշվի առնելով գաղտնիության հանգամանքը՝ հայտարարագրում ավելացվելու է մի տող, որտեղ ստորագրելով՝ քաղաքացին իր համաձայնությունն է տալիս, եթե չի ուզում, ուրեմն նա կարող է չհայտնվել ընտանեկան նպաստի համակարգում»,- ասում է Սոցիալական աջակցության ծառայության պետը։
Իսկ այս 8 ամիսների ընթացքում ներկայացված տեղեկանքներն առայժմ պահվելու են սոցիալական ծառայություններում, առկա տեղեկատվությունը վերլուծության է ենթարկելու: Համապատասխան տեղեկանքների տվյալներն արդեն հետաքրքիր բացահայտումներ են արել նպաստ ստացող շատ ընտանիքների վերաբերյալ։
«Բացահայտել ենք դեպք, երբ նպաստառու տատիկը բանկում ունեցել է 7 միլիոն դրամ ավանդ: Երևանում բնակարանը վաճառել, եկել, Գյումրիում ավելի էժան բնակարան է գնել, իսկ մնացած գումարը բանկում ավանդ է ներդրել ու շահույթ է ստանում», – ասում է Էդվարդ Բաղրամյանը:
Ըստ այդ տեղեկանքների՝ նպաստառուների մեծ մասն իրականում վարկառու չի եղել, ուղղակի հանդիսացել են երաշխավորներ ու կրել անբարեխիղճ վարկառուների փոխարեն գումար վճարելու պարտավորությունները։
Ամեն դեպքում, վարկային պարտավորությունների մասին տեղեկատվությունն ընտանեկան նպաստից զրկվելու պատճառ չի հանդիսանա, այն կլինի միայն սոցիալական վիճակը գնահատելու և պետության աջակցությունից օգտվող ընտանիքների թաքցրած եկամուտները հայտնաբերելու գործիք։
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...