13:07 29.05.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով այսօր հարցաքննվում է զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը` Մերին:
«Առավոտյան քույրս զանգեց և ասաց, որ ՊՊԾ գունդը գրավել են, կրակել են Գագիկի վրա: Իմացանք, որ թևը վնասված է եղել: Գնացինք Առաջին համալսարանական հիվանդանոց: Հետո պարզվեց, որ ամբողջ ներքին օրգանները վնասված են, երկար վիրահատություն էր: Դեպքից 2 թե 3 օր հետո գնացինք տեսակցության: Բժիշկն ասաց` լյարդը շուտ վերականգնվող է, բայց աղիներն էլ պիտի կպցնեին, գոնե յոթ օր պետք էր: Դեպքից հետո իրարամերժ տեղեկություններ եղան ԶԼՄ-ներում, գրեցին` ոստիկաններն են կրակել իրար վրա: Մենք սպասում էինք, որ Գագիկը մի քիչ լավ զգա, թույլ տան խոսենք հասկանանք: Երբ հնարավոր եղավ մտնել, մենք առաջինը հարցրինք` ո՞վ է խփել, արդյո՞ք ոստիկան է, ասաց` ոչ: Պատմեց, որ «Սասնա ծռերի» անդամներից մեկը, թե ով` չգիտեր: Ասաց` երկու հոգով մտել են ներս, ասել են` պառկի: Ասաց` իմ մոտ զենք չկար: Կրակել են շատ մոտիկից` 15-20 սանտիմետրից: Կրակեցին, կպավ թևիս, թևս պոկվեց, կախվեց: Իր մայկայով կապել են, բայց թույլ չեն տվել, որ դուրս գա»:
Կրակել են շատ մոտ տարածությունից: Թե ով էր կրակողը, Մերին ասաց, որ դահլիճում նստած չէ: «Ավելի երիտասարդ էր»,- ասաց զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը:
Պատմեց նաև, որ Առաջին համալսարանական հիվանդանոցից Գագիկ Մկրտչյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, այնտեղ մոտ մեկ շաբաթ կոմայի մեջ է եղել, որից հետո մահացել է:
Պետական մեղադրողը Մերիին տրամադրեց քրեական գործում և հեռախոսներում առկա բոլոր ամբաստանյալների լուսանկարները: Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ լուսանկարում պատկերվածը, որին Մերին նմանեցրեց Գագիկ Մկրտչյանի նկարագրած մարդուն, Էդվարդ Գրիգորյանն է:
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...