18:41 30.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը և պատգամավոր Բեռնար Դըֆլեսելը: Բուշ դյու Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:
Վարչապետը, ողջունելով հյուրերին կառավարությունում, նշել է, որ Հայաստանը կարևորում է խոշոր հայկական համայնք ունեցող Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցությունը, որի խորհրդի կազմում ընդգրկված են նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:
«Հայաստանում Ֆրանսիան համարում են մեր երկրի և ժողովրդի ամենամեծ բարեկամներից մեկը: Մեզ միավորում են ամուր պատմական կապերը, և մենք շահագրգռված ենք բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմամբ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:
Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և նշել, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից՝ խոսելով համատեղ ծրագրերի, Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի արդյունավետ աշխատանքի մասին:
«Հայաստանի հետ բավական սերտ կապեր ունենք և պատրաստակամ ենք խորացնել դրանք: Ֆրանսահայ համայնքը մեծ հարգանք է վայելում և ակտիվ ներգրավված է տարբեր ոլորտների զարգացման գործում»,- ասել է նա: Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, առևտրաարդյունաբերական պալատի անդամներ, և պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Հայաստանում:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի խորացման հեռանկարները: Վարչապետը ներկայացրել է մենաշնորհների հաղթահարման, հավասար ու արդար մրցակցային պայմանների ստեղծման ուղղությամբ բարեփոխումները, նշել, որ տնտեսական աճի դրական միտումներ են արձանագրվում, և ներդրումների համար նպաստավոր դաշտ է ստեղծվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում արդյունավետ գործունեություն են ծավալում մի շարք ֆրանսիական ընկերություններ, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնմամբ, որը կնպաստի ոչ միայն տնտեսական կապերի զարգացմանը, այլև տնտեսվարման նոր մշակույթի ներդրմանը:
Մարտին Վասալը նշել է, որ ներդրումային նպաստավոր պայմանների և հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի գործարար շրջանակներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում Ֆրանսիայի կարևոր դերակատարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը շատ լայն արձագանք է գտել Հայաստանում, ողջ հայության շրջանում, և հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային՝ Ցեղասպանությունից փրկված հայերին գրկաբաց ընդունելու, ապաստան տալու, ինքնության, մշակույթի պահպանման ու զարգացման պայմաններ ստեղծելու համար:
11:50 03.07.2025
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գներըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...
11:39 03.07.2025
ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիրՊենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...
11:30 03.07.2025
ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբԻրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...
11:21 03.07.2025
Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհերԻնդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...
11:21 03.07.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...
11:10 03.07.2025
Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանելԻրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...