Պատրաստ եմ նախաձեռնել թեկուզ ցավոտ փոփոխություններ. պատգամավորն իր՝ աղմկահարույց գաղափարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+26.09 oC

Պատրաստ եմ նախաձեռնել թեկուզ ցավոտ փոփոխություններ. պատգամավորն իր՝ աղմկահարույց գաղափարի մասին

18:58 03.06.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հայտարարությանը, թե պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ հոգեկան խնդիրներ ունեցողները պատգամավորի թեկնածու չառաջադրվեն: Հարցին՝ ի՞նչը դրդեց նման նախաձեռնությամբ հանդես գալ, պատգամավորը պատասխանեց.

«Ես իմ պարտքն եմ համարում, երբ վստահության քվե եմ ստացել հանրության կողմից՝ այստեղ ներկայացնելու իրենց իրավունքները, առաջիկա 5 տարվա մեջ անել այնպիսի փոփոխություններ, որ 5 տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ ԱԺ ու կառավարություն, դրա համար բոլոր, թեկուզ ցավոտ փոփոխությունները պատրաստ եմ ինքս նախաձեռնել ու առաջնորդել, մենք մանդատ ենք ստացել այստեղ գալու՝ հենց փոփոխություն կատարելու, երբեմն նույնիսկ հեղափոխական ռեֆորմներ անելու»:

Պողոսյանն ընդգծեց՝ գոյություն ունեն պաշտոններ, որոնց համար դիմողները որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում և թույլ չի տրվում աշխատել, ինչպես դատավոր, դատախազ, ուսուցիչ, և հասկանալի չէ՝ ինչպե՞ս կարող է օրենսդիրում լինել մարդ, ով չի անցել այդ սահմանափակումների միջով:

«Հիմա նախագիծը պատրաստվում է, գործընկերներիս հետ քննարկելուց հետո շրջանառության մեջ կդնեմ, հիմա փոփոխություններն արվում են: Երկու կետ եմ ավելացրել՝ պարտադիր բարձրագույն կրթությունը, եթե կա մարդ, որ դրա հետ համաձայն չէ, կուզեմ հիմնավորումները լսել, և կոնկրետ խնդիրները, որ մյուս օրենքներում արգելված է, եթե վարորդական իրավունք ստանալու համար դա պարտադիր է, ինչպես կարող է պատգամավորի թեկնածուի համար պարտադիր չլինել»,- ասաց նա:

Լրագրողները ցանկացան ճշտել՝ արդյո՞ք նախագիծը որևէ կերպ պայմանավորված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հետ իրենց խնդիրներով, ինչին պատգամավորն արձագանքեց.

«Գորգիսյանի հետ մեր խնդիրներն ազգային անվտանգության տիրույթում են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ

09:05 25.07.2025

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ

Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին Հարավային Կովկասում և […] ...

Մեծ Բրիտանիան սուզանավերի մասին 50 տարվա պայմանագիր կկնքի Ավստրալիայի հետ

09:00 25.07.2025

Մեծ Բրիտանիան սուզանավերի մասին 50 տարվա պայմանագիր կկնքի Ավստրալիայի հետ

Մեծ Բրիտանիան կխորացնի իր AUKUS անվտանգության գործընկերությունը Ավստրալիայի հետ՝ ստորագրելով 50-ամյա համաձայնագիր, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։ Այնտեղ նշվում է, որ Լոնդոնի և Կանբերայի միջև կնքված գործարքը պետք է ստեղծի 20 միլիարդ ֆունտ ստեռլինգի (27 միլիարդ դոլար) արժողությամբ նոր արտահանման հնարավորություններ՝ հաջորդ 25 տարիների ընթացքում։ «Նոր 50-ամյա AUKUS համաձայնագիրը կհիմք հանդիսանա Մեծ Բրիտանիայի […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ֆրանսիայի կողմից Պաղեստինի ճանաչումը համարում է ահաբեկչության համար պարգև

08:50 25.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ֆրանսիայի կողմից Պաղեստինի ճանաչումը համարում է ահաբեկչության համար պարգև

Իսրայելը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի որոշումը՝ ճանաչել Պաղեստինի պետականությունը, որը հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը։ Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է ստեղծել ևս մեկ իրանական արբանյակ, ինչպես դա տեղի ունեցավ Գազայի հետ», – […] ...

Սաուդյան Արաբիան ողջունել է Ֆրանսիայի կողմից Պաղեստինը ճանաչելու քայլը

08:40 25.07.2025

Սաուդյան Արաբիան ողջունել է Ֆրանսիայի կողմից Պաղեստինը ճանաչելու քայլը

Սաուդյան Արաբիան ողջունում է Ֆրանսիայի «պատմական» մտադրությունը՝ ճանաչելու Պաղեստին պետությունը և կոչ է անում մյուս երկրներին անել նույնը, ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Թագավորությունը ողջունում է այս պատմական որոշումը, որը վերահաստատում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:30 25.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

«Ռեալն» այս ամռանը Ռոդրիի համար կարող է առաջարկել ավելի քան 100 մլն եվրո

08:25 25.07.2025

«Ռեալն» այս ամռանը Ռոդրիի համար կարող է առաջարկել ավելի քան 100 մլն եվրո

Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամռանը շահավետ առաջարկ անել՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրիի տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։ «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել իսպանացու հետ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կամ հաջորդ ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։ Եթե «Ռեալը» փորձի ձեռք բերել Ռոդրիին այս […] ...

BACK_TO_TOP