Բնակարանային գողություն Տափերականում․ կատարողն ու գողոնը հայտնաբերվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Բնակարանային գողություն Տափերականում․ կատարողն ու գողոնը հայտնաբերվել են

11:18 09.08.2025

Օգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն:

Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս:

Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կատարվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին:

Նա հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին, որտեղ խոստովանեց, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 5.30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը:

Հայտնաբերվել է նաև գողոնը։ Դրանք գրավադրվել էին բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում:
Կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` տնից բացակայելիս կողպել տան մուտքի դուռը: Իսկ այս դեպքով հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 09.08.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:54 09.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի երեկոյան, 10-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ը […] ...

Վարազդատ Հարոյանն առաջին գոլն է խփել նոր ակումբի կազմում

14:46 09.08.2025

Վարազդատ Հարոյանն առաջին գոլն է խփել նոր ակումբի կազմում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը առաջին գոլն է խփել նոր ակումբի՝ «Կազինբարցիկայի» կազմում, որը նրա համար առաջին էր նաև Հունգարիայի առաջնությունում։ 32-ամյա խաղացողը դարձել է «Կազինբարցիկայի» միակ գոլի հեղինակը Հունգարիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Դեբրեցենի» դեմ տնային խաղում, որում թիմը պարտվել է 1:2 հաշվով։ ...

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

14:30 09.08.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Գյումրու Տերյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու

14:12 09.08.2025

Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում […] ...

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

13:56 09.08.2025

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Շինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ ...

BACK_TO_TOP