26-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

26-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ

19:05 17.06.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 26-ամյա բնակչուհուն:

2019թ. ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը, օգտագործելով իր անձնական տվյալները, օնլայն եղանակով, իր անվամբ «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության հետ կնքել է վարկային պայմանագիր և ստացել 1.000.000 դրամ՝ պատճառվելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած անձը 20.04.2019թ. ծանուցում է ստացել, որ իր տվյալներով ձևակերպված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չի կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին:

Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը 2018 թվականի դեկտեմբեր ամսին, ուրիշի տվյալներով գրանցվելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ծանոթացել է Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակչի հետ, շփվել հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով: Այնուհետև, 2019 թվականի մարտի սկզբին մուտք է գործել «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության կայք և օնլայն եղանակով օգտագործելով նշված քաղաքացու մոր նույնականացման քարտի տվյալները, որոնք ուղարկել էր Երևանի՝ 1994թ. ծնված բնակիչը, ստացել է վերջինիս մոր տվյալներով գրանցված բանկային քարտը: Նույն օրը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու նպատակով, օնլայն եղանակով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ վարկ, որից 950.000 ՀՀ դրամը փոխանցել է վերը նշված բանկային քարտին, ապա, Երևան քաղաքում գտնվող բանկոմատի միջոցով կանխիկացրել հափշտակված գումարը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս նույն եղանակով հափշտակել է ևս 8 այլ անձանց անվամբ ստացված վարկերի արդյունքում գոյացած գումարները՝ ընդհանուր 7.395.733 ՀՀ դրամի չափով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 1992թ. ծնված բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար

21:32 19.06.2025

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար

Երևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

21:25 19.06.2025

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին: «Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ և կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը և անվտանգությանը»,- նշվում է գրառման մեջ։ HoM Markus Ritter joined the patrol […] ...

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

21:18 19.06.2025

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

21:11 19.06.2025

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Հունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

21:05 19.06.2025

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...

BACK_TO_TOP