22-ամյա երիտասարդին բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

22-ամյա երիտասարդին բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել

19:00 19.06.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 23։45-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, 1996թ. ծնված երիտասարդը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետ և հափշտակել զովացուցիչ ըմպելիքներ և արևածաղիկ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած 22-ամյա երիտասարդը տարբեր ժամանակահատվածներում առերևույթ կատարել է նաև այլ գողություններ ևս: Իրականացված քննչական և դատավարական  մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձի կողմից կատարված գողության և գողության փորձի ևս 6 դրվագ:

Այսպես՝ 2019 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 21։10-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, իր ծանոթի հետ, նախապես իր մոտ պահվող երկաթե լինգի գործադրմամբ, բացելով Երևան քաղաքի Կասյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ և հափշտակել բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս։

Այնուհետև, 2019 թվականի ապրիլի 09-ին՝ ժամը 05։30-ից մինչև ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, երիտասարդը փորձել  է բացել Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված միրգ-բանջարեղենի պահեստարանի մուտքի դուռը, սակայն, զգալով բացահայտման վտանգը, ոչինչ չհափշտակելով, դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով։

Բացի դրանից՝ 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 05։05-ին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, նախապես իր մոտ պահվող երկաթյա  լինգի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ, որտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերով կանխիկ գումար։

Գողության մյուս դրվագը գրանցվել է 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 05։10-ի մինչև 05։55-ն ընկած ժամանակահատվածում: Այսպես՝ նախապես իր մոտ պահվող երկաթե լինգի գործադրմամբ մուտքի դռան ապակին կոտրելու եղանակով, երիտասարդն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հր․ Քոչար փողոցում գտնվող վաճառակետ և այնտեղից հափշտակել դրամարկղի պահոցը և դրանում առկա կանխիկ գումարը։

Բացի դրանից՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 05։20-ի սահմաններում, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի միջոցով նույն անձը փորձել է բացել Երևան քաղաքի Հր․ Քոչար փողոցում տեղակայված արագ սննդի կետի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է։

2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 00։10-ից մինչև նույն օրվա առավոտյան ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գործող մթերային խանութի հետին պատի ապակեպատ հատվածը, ապօրինի մուտք է գործել խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել կոնյակ, ծխախոտ, փքաբլիթներ, սուրճ, լոգանքի գել և կանխիկ գումար։

Նախաքննության ընթացքում ստացվել են տեսանկարահանող սարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հատկանշական է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և կատարել է նմանատիպ հերթական հանցագործությունը: Արդյունքում՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միայն հայտնաբերվելուց հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել Հայաստանը

13:38 20.06.2025

Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել Հայաստանը

Մոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հազար երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում է հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանի […] ...

Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»

13:22 20.06.2025

Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ ...

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

13:15 20.06.2025

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:07 20.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​​​​​ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

12:59 20.06.2025

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

12:51 20.06.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

BACK_TO_TOP