Գոտիավորման հացում Կադաստրի կոմիտեն փոփոխություններ է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Գոտիավորման հացում Կադաստրի կոմիտեն փոփոխություններ է կատարել

19:59 20.06.2019

Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադարձել է այն փոփոխություններին, որոնք վերաբերում են գույքի կադաստրային արժեքին ու կադաստրային գոտիավորման փոփոխություններին։

«Այսօր շուկայում Երևանի կենտրոնում հողի մեկ քառակուսի մետրը գնահատվում է 60 հազար դրամ: Բայց կարող է հասնի մինչև 500 հազար դրամի՝ որոշ տեղերում: Շրջանառվող նախագծով՝ Երևանի կենտրոնի 60 հազար դրամանոց գույքը դարձել է 330 հազար դրամ: Այսինքն՝ 5.5 անգամ է ավելացել: Բնակելիի համար աճը լինում է մոտավորապես 3 անգամ՝ 700 հազար դրամ՝ 1 քմ: Այս նախագիծը պետք է բերվի հոկտեմբերին»,- ասել է Կադաստրի կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ ինքը հավաստիացնում է, որ կլինի դրույքաչափի իջեցում: Դեռևս չի կարող ասել որքան, բայց դա կլինի: Իրենք ֆիքսել են 1քմ-ը 700 հազար դրամ, բայց շուկայում գինն անցնում է 1 միլիոնից: Խոսքը ուղենշային գնի մասին է:

Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ իրենց դեռ չի ներկայացվել գույք, որը Կադաստրի կոմիտեի կողմից գնահատվածից բարձր արժեք ունի:

Ինչ վերաբերում է այն փոփոխություններին, որոնք կատարվել են գոտիավորման հարցում.

«Ողջ Հայաստանը բաժանվել է 22 գոտու, եղել է 17»,- ասել է Պետրոսյանը հավելելով, որ օրինակ Մոնումենտի տարածքը 3-րդ գոտու մեջ է տեղ գտել, և այդ տարածքում գտնվող գույքը կադաստրային արժեքի շոշափելի բարձրացում է ունենալու: Առաջին գոտին Երևանի փոքր կետրոնն է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

17:50 20.06.2025

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

17:45 20.06.2025

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

17:41 20.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

17:36 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը […] ...

Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ

17:30 20.06.2025

Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Էռնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 49-ամյա մասնագետը կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Կրեսպոն երկրորդ անգամ է գլխավորում բրազիլական ակումբը. 2021-ին նա 8 ամիս է աշխատել «Սան Պաուլուում»: Այդ ընթացքում թիմը նվաճել է Սան Պաուլու նահանգի […] ...

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

17:28 20.06.2025

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...

BACK_TO_TOP