19:20 02.07.2019
Ֆրանսիայում հայտնաբերվել է 14-րդ դարի Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր: SHANTNEWS.am-ը զրուցել է ձեռագիրն ուսումնասիրած Մոնպելյեի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանի հետ, որը պատմել է բացառիկ նմուշի հայտնաբերման պատմությունը.
«Նախորդ տարի, երբ դեռ գտնվում էի Ֆրանսիայում՝ Մոնպելյեում, ինձ դիմեց ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալը, որն արդեն հայտնի է հայ արվեստասերներին, քանի որ մի քանի տարի առաջ Փարիզի Դրուոյի աճուրդի տանը վաճառվել էր իր հայ արվեստի մեծ հավաքածուն: Հենց այն ժամանակ իր անվան շուրջ աղմուկ էր բարձրացել, թե ինչպես է ձեռք բերել այդ ձեռագրերը, սակայն պետք է հասկանալ, որ ցեղասպանության տարիներից հետո բավականին ձեռագրեր մասնատվել են, իսկ դրանց էջերը հայտնվել են աշխարհի տարբեր երկրներում»:
Էմմա Չուգասզյանը նշեց, որ այդպիսի նմուշներից մեկը հենց այս ձեռագիրն է, որն ունի շքեղ մանրանկարներ: Ֆրանսիացի կոլեկցիոները դիմել էր Էմմա Չուգասզյանին, որպեսզի վերջինս ուսումնասիրի ձեռագիրը.
«Առաջին իսկ հայացքից պարզ դարձավ, որ սա Կիլիկյան պալատական ձեռագրի էջեր են: Այս էջերը հավանաբար ստեղծվել են 14-րդ դարի 20-30 ական թվականներին և պատկանում են հետռոսլինյան ժամանակաշրջանի կիլիկյան արվեստի դպրոցին: Դրանք կապվում են 2 կարևոր Կիլիկյան պալատական ձեռագրի հետ, որոնք գտնվում են Մատենադարանում՝ մեկը 1286թ. նկարազարդված Հեթում Բ-ի «Ճաշոցն» է, մյուսը՝ 1320թ. ավարտված «8 մանրանկարիչների ավետարանն»է»:
Էմմա Չուգասզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «8 մանրանկարիչների ավետարանի» շնորհիվ կարողացել է բացահայտել, որ հայտնաբերված ձեռագիրը պատկանում է Սարգիս Պիծակի աշակերտի գրչին, քանի որ նրա ոճն ու ձեռագիրը, որն ի հայտ է գալիս «8 մանրանկարիչների ավետարանում», համընկնում է նոր հայտնաբերված կտավի ձեռագրի հետ:
«Հայտնաբերված ձեռագրում պատկերված են տերունական տեսարաններ՝ Քրիստոսի վերջին զրույցը իր աշակերտների հետ, Քրիստոսի դատը քահանայապետերի առջև, և Երկրային Երուսաղեմը: Երկրային Երուսաղեմի մասով հետաքրքրական է, որ հորիզոնական լուսանցապատկերի տեսքով ներկայացված շենքերի մեջ տեսնում ենք Սողոմոն Արքային և իր կնոջը՝ Շեբա թագուհուն: Երուսաղեմի պատկերի մեջ տեսնում ենք նաև հայկական եկեղեցու երկու հստակ պատկեր, մինչդեռ այլ ձեռագրերում հայկական եկեղեցին միշտ սիմվոլիկ է պատկերված եղել: Այս պատկերով նկարիչը ցանկացել է շեշտել հայերի ներկայությունը Երուսաղեմում: Այս ձեռագրի էջերը բացառիկ են և նոր բացահայտում են հայագիտության բնագավառում»:
Բացառիկ ձեռագիրը շարունակում է մնալ Ֆրանսիայում և ներառված է Գիյոմ Արալի անձնական հավաքածուի մեջ:
Էմմա Չուգասզյանի ուսումնասիրությունն այս էջերի վերաբերյալ հրատարակվել է գիտական հոդվածի տեսքով, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...