15:30 04.07.2019
Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից:
«Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի ժամ հետո հայտնի է դարձել, որ Նարոյանին գտել են կախված»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Զրուցակիցը նաև նշել է, որ դատարանների պահակային շինությունները գտնվում են ոստիկանության տիրույթում։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ հունիսի 3-ին, ատենակալները կայացրել էին մեղադրական դատավճիռ Հայաստանի երկու քաղաքացիների հանդեպ սանկտպետերբուրգցի 93-ամյա Նինա Մացինայի սպանության գործով: Վերջինս աշխատում էր Մարինյան թատրոնում։
Սենիկ Նարոյանը, Ռազմիկ Հակոբյանը և Գալինա Հուսեյնովան ձերբակալվել են 2017 թվականի դեկտեմբերին։ Ըստ քննության վարկածի՝ Հուսեյնովան մի քանի ամիս խնամել է թոշակառու կնոջը, որը երկրորդ կարգի հաշմանդամ էր և որոշել է սպանել նրան շահադիտական նկատառումներով։ Նա գործին ներգրավել է ծանոթներին՝ Նարոյանին ու Հակոբյանին։
Սպանությունը կատարվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Վարշավյան փողոցի բնակարանում։ Հուսեյնովան բացել է բնակարանի դուռը Նարոյանի առաջ, որը խեղդել է տարեց կնոջը։ Նրանց հանցակից Հակոբյանը հետևել է անցուդարձին, որ անհրաժեշտության դեպքում արագ դիմեն փախուստի։ Դրանից հետո նրանք խուզարկել են բնակարանը, վերցրել սպանվածի բանկային քարտն ու հայտնի երգչի լուսանկարն ինքնագրով, սակայն փողերը քարտից հանել չեն կարողացել, քանի որ չեն իմացել գաղտնաբառը:
Սենիկ Նարոյանը, որը ելույթ է ունեցել 2019թ. հուլիսի 1-ին դատարանում, վերջին խոսքի ժամանակ հայտարարել է, որ եթե իրեն մեղավոր ճանաչեն, ապա ինքը նրանց կխնդրի գնդակահարել իրեն: Քննության ժամանակ նա հրաժարվել էր ցուցմունք տալ, իսկ դատարանում հայտարարել էր, որ անմեղ է:
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...
21:18 20.06.2025
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները` տեսանյութում: ...
21:15 20.06.2025
Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներըՌուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […] ...
21:03 20.06.2025
Աջակցություն՝ զինհաշմանդամություն ունեցող անձանցԵրևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: Ծրագրի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 28 մլն դրամ: Մանրամասները՝ […] ...
20:49 20.06.2025
«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերովԿատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Կոպենհագենի» հարձակվող Ռունի Բարդեգջիի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել դանիական ակումբի հետ և առաջարկել է քննարկել հնարավոր գործարքի պայմանները: Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալական «Պորտուն»: 2024/25 մրցաշրջանում 19-ամյա շվեդը Դանիայի առաջնությունում խաչաձև կապանները կտրելու պատճառով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել, որոնցում սակայն խփել […] ...
20:36 20.06.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՀունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...