Ինչպես հեշտ անցնել «ֆաստֆուդից» առողջ սննդի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Ինչպես հեշտ անցնել «ֆաստֆուդից» առողջ սննդի

23:30 14.07.2019

ԱՄՆ-ի սննդաբաններն առաջարկում են սննդակարգը որոշակի փոխել և համեմատաբար հեշտ «ֆաստֆուդից» անցնել առողջ սննդի:

Նշենք, որ ճարպակալման խնդիրն ամբողջ աշխարհում շարունակում է անհանգստացնել բժիշկներին:

Որպես ճարպակալման պատճառներ նշում են սխալ սննդակարգը, «ֆաստֆուդը», ֆիզիկական ակտիվության պակասը: Ճարպակալման հետևանքով ավելացել են օնկոլոգիական, սիրտ-անոթային հիվանդությունները, արյան ճնշման տատանումները, շաքարային դիաբետը:

Շուրջ 712 մլն մարդ (աշխարհի բոլոր մարդկանց 10 տոկոսը) տառապում է ճարպակալումից, նրանցից 108 միլիոնը երեխաներ են և 604 միլիոնը՝ չափահասներ: Մեծահասակների շրջանում ճարպակալումից տառապող մարդկանց բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է և Չինաստանը, երեխաների շրջանում՝ Չինաստանը և Հնդկաստանը:

1.Նախ՝ սննդաբաններն առաջարկում են հրաժարվել սպիտակ հացից, փոխարինել այն թեփով, տարեկանի կամ ցորենի ամբողջական հատիկներից թխված հացով:

2. Առաջարկում են նաև  սահմանափակել կարմիր մսի օգտագորումը՝  խոզի, տավարի, գառան:
3.Հրաժարվել վերամշակված մսամթերքից՝  երշիկներ, նրբերշիկներ:
4.Օգտագործել ծովամթերք:
5.Մսի  փոխարեն սննդակարգը հագեցնել հատիկավոր մթերքով՝  կարմիր լոբի, ոսպ, սիսեռ:
6.Անսահմանափակ բանջարեղեն ու միրգ օգտագործել:
7.Ընկուզեղենը գնել առանց  աղի, պատրաստի ապուրներից ընտրել նատրիումի նվազ քանակությամբ տեսակները:
8. Աղցանները համեմել ոչ թե մայոնեզով, այլ զեյթունի ձեթով:
9. Սուրճից վերացնել շաքարն ու կաթի սերը, այն փոխարինել անյուղ կաթով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

17:20 01.07.2025

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

Հունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

17:14 01.07.2025

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

17:09 01.07.2025

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

17:03 01.07.2025

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

Հունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

16:55 01.07.2025

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

16:50 01.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...

BACK_TO_TOP