00:00 07.07.2019
Հաշվի առնելով բաժանորդների առաջարկները, դիտարկումներն ու ժամանակ առ ժամանակ ի հայտ եկած խնդիրները՝ «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածն ամբողջովին նորացվել է: ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անունով հավելվածը:
«Շանթի» հայկական HD ալիքների հավելվածն ամբողջովին նորացվել է` սկսած անվանումից, վերջացրած հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններով: ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անունով հավելվածը: ARMTVs-ի գործարկումից մոտ մեկ տարի է անցել: Նախ` հիշեցնենք, որ հայկական շուկայում այդպիսի հավելվածներ չկային, և «Շանթի» առաջարկած հնարավորությունն առաջինն էր դաշտում։ Մեկ տարվա ընթացքում հավելվածը մշակած մասնագետների խումբը պարբերաբար ուսումնասիրել և վերլուծել է բաժանորդների առաջարկները, դիտարկումներն ու ժամանակ առ ժամանակ ի հայտ եկած խնդիրները: Նոր հավելվածն իր բոլոր փոփոխություններով հենց այդ աշխատանքի արդյունքն է:
Եթե սմարթ հեռախոսի կամ թաբլետի ավտոմատ թարմացման գործողությունն ակտիվացված է, ապա նոր հավելվածն էկրաններին արդեն հայտնվել է ինքնաբերաբար, հակառակ պարագայում անհրաժեշտություն կլինի մուտք գործել APPstore կամ PlayMarket և ինքնուրույն թարմացնել հավելվածը, որից հետո արդեն կտեսնենք նոր՝ Shant Digital TV անունով այս հավելվածը: Թարմացումից հետո բաժանորդը, բնականաբար, կենթարկվի, այսպես ասած, «լոգաութ»-ի, այսինքն՝ դուրս կհայտնվի հավելվածից: Պետք է նորից մուտք գործել: Դրա համար անհրաժեշտ կլինի գրել գաղտնաբառը, որը ոչ բոլոր բաժանորդները կարող է հիշեն:
Իսկ ինչ նոր հնարավորություններ է առաջարկում նոր հավելվածը: Օրինակներից մեկը վերաբերում է 3-օրյա հետահայաց դիտման՝ այսպես կոչված «քեթչափի» գործողությանը: Հավելվածի մյուս բոլոր հնարավորությունները ևս նորացված են ու գործում են շատ ավելի արագ ու հարմարավետ: Այնպես որ, կարող եք շարունակել դիտել սիրելի ֆիլմերը, սերիալները, հաղորդումներն ու շոուները՝ ձեր սմարթֆոններով, պլանշետներով, կամ թաբլետներով, ցանկացած վայրում, ցանկացած պահի, բայց արդեն՝ շատ ավելի արագ ներբեռնումներով ու անխափան:
Շատ շուտով հավելվածը կունենա մի քանի նոր առաջարկներ, արդեն նաև բովանդակային մասով: Մինչ այդ, սակայն, հոգացե՛ք, որ ձեր հեռախոսի էկրանին իր մշտական տեղը գրավի ահա այս պատկերը։
Մանրամասները՝ տեսանյութում:
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...
12:32 20.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...
12:25 20.06.2025
Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ ՄումբայՀունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։ Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու կիսում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է։ 9 տուրից բաղմացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։ ...
12:17 20.06.2025
Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԹուրքիաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ […] ...