14:26 09.07.2019
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում մի շարք օրենքներ ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցումներով։ Դրանց թվում էին․
1․ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 90 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Սրա նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք է կարողանան դիմել ՔԿԱԳ ցանկացած գրասենյակ, ոչ թե պարտադիր իրենց կցված գրասենյակը։
Դիտարկվում է փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորությունը։ Ընդ որում՝ բոլոր փաստաթղթերի վրա պետք է լինեն QR-կոդեր, որոնք թույլ կտան աշխարհի ցանկացած կետում ստուգել փաստաթղթի իսկությունը։
2․ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծային փաթեթը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Հարցը վերաբերում էր ահաբեկչության քարոզչության և ահաբեկիչներին հրապարակայնորեն սատարելու համար պատասխանատվություն սահմանելուն։ Այս օրենքի ընդունում կապված է Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ, քանի որ փաստացի նման մեղադրանքով Հայաստանում որևէ մեկը չի հետապնդվել:
3․ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (առաջին ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 101 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Մասնավորապես՝ այդ կարգավորումներից մեկով կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը, որ հիմա 3 մլն դրամ է, կդառնա 100 մլն դրամ։
Կխստացվեն նաև ապօրինի ծառահատումների պատիժները։ Ապօրինի անտառահատման դեպքում նույն արարքը մեկ տարում կրկնելու դեպքում կարգազանցները կենթարկվեն ոչ թե վարչական (տուգանք), այլ քրեական պատասխանատվության (ազատազրկում)։ Խոսքը մինչև 2 տարի ժամկետով ազատազրկման մասին է։
4․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը (առաջին ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 101 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Նախագծով այս շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ է անցնում Հիդրոմետ ծառայությունը։ Նախարար Էրիկ Գրիգորյանը բացատրեց, որ դա արվում է շրջակա միջավայրի մոնիթորինգով զբաղվող բոլոր կառույցները մեկ նախարարության կազմում միավորելու համար։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նախարարը հաստատեց, որ այս փոփոխության արդյունքում լինելու են կրճատումներ։
5․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին նախագիծը և հարակից փաթեթը (առաջին ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 61 կողմ, 20 դեմ, 16 ձեռնպահ։
6․ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
7․ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 95 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ։
Նախագիծն առաջարկում է տոննայի համար 60 հազար դրամ տուրք սահմանել սև մետաղի ջարդոնի արտահանման վրա, ինչը տնտեսվարողներին կստիպի ընտրություն կատարել՝ արտահանե՞լ, թե՞ գրեթե նույն գնով վաճառել այստեղի վերամշակող ընկերություններին։ Սա, ըստ հեղինակների, արվում է Հայաստանի մետաղի պաշարները պահպանելու, ինչպես նաև վերամշակող ձեռնարկություններին օժանդակելու համար։
8․ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
9․ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և կից փաթեթը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Սրանով Ազգային ժողովն այսօր ավարտեց լիագումար նիստի աշխատանքները։ Դրանք կշարունակվեն վաղը, քանի որ կառավարությունն առաջարկել է օրենքները քննարկել արտակարգ ռեժիմով։ Վաղվա քննարկումը կվերաբերի երրորդ, չորրորդ և հինգերորդ կետերում ներառված հարցերին։
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...