17:13 23.07.2019
Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ չկա: Այս մասին ծառայությունը հայտարարություն-պարզաբանում է տարածել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին:
«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե իբր քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» է սկսվել, և քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ազատվում է նախկին կադրերից։
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա, իսկ այդ մասին լուրերը մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։
Նշենք նաև, որ քրեակատարողական ծառայությունում, ինչպես և ցանկացած այլ մարմնում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախկինում ևս իրականացվել են զբաղեցրած պաշտոններից ազատումներ, նոր նշանակումներ, ինչպես նաև՝ փոխատեղումներ։
Միաժամանակ հավելենք, որ ներկայումս քրեակատարողական ծառայությունում իրականացվող իրավակազմակերպական բարեփոխումների համատեքստում նույնպես, որպես բնականոն գործընթաց, ապահովվելու է համակարգի կադրային ռեսուրսի համապատասխանեցումը կառավարության ոլորտային քաղաքականության հիմնական գերակա ուղղություններով ներկայացվող համապատասխան պահանջներին, որի շրջանակներում, բնականաբար, կատարվելու են կադրային տեղաշարժի վերոհիշյալ գործընթացները, ինչն իր հերթին հանդիսանում է ցանկացած պետական մարմնի գործունեության բնականոն վիճակ և միտված է լինելու համակարգը համալրել բացառապես պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական և աշխատանքային ունակությունները բավարարող անձանցով, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերից ու դրսևորումներից զերծ կադրերով»,- ասված է պարզաբանման մեջ:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել:
17:54 26.06.2025
Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերքՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և զենք-զինամթերք է թողել Երազգավորս գյուղի երկաթգծի հարակից կիսակառույց շինությունում: Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են սպիտակ պոլիէթիլենային պարկ, որի մեջ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ […] ...
17:44 26.06.2025
Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանումԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Նախեւառաջ կցանկանայի շնորհավորել պարոն Տիտուս Կոռլատեանին այս հիանալի եզրակացությունը պատրաստելու համար: Ուզում եմ նշել սակայն, որ փոքր ինչ ցավալի է, որ կանոնադրական կարծիքների քննարկման ժամանակ, այն է՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվելիք կոնվենցիաների քննարկման ժամանակ, ավելի քիչ […] ...
17:37 26.06.2025
«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...
17:30 26.06.2025
Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետներըԿառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. […] ...
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...