17:01 21.11.2017
Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, վերադարձել է Մոսկվա, չնայած շշուկներին, թե նա փախել էր Վրաստան՝ օրենքից թաքնվելու համար։ Վերադառնալու հաջորդ օրն իսկ Վիտալինայի և նրա ներկայացուցիչ Ելենա Մազուրի տանը խուզարկություն է իրականացվել: Նրանք խուզարկությունը որակել են որպես «անօրինականություն և բացահայտ շանտաժ» Արմեն Ջիգարխանյանի և նրա ընկերների կողմից:
Դատելով սոցցանցերում արված հրապարակումներից՝ Վիտալինան փորձում է ուրախանալ կյանքով՝ անկախ ամեն ինչից։ Մոտ ժամանակներս նա ծրագրում է շարունակել ելույթները բեմում (Վիտալինան դաշնակահարուհի է)։
«Ես չեմ խոչընդոտի Արմեն Բորիսովիչի ամուսնալուծվելու ցանկությանը։ Ես նրան չեմ ների որպես տղամարդ և ամուսին, սակայն պատրաստ եմ նրան աջակցել։ Մեծ հաշվով՝ նա ներկայում ոչ ոքի պետք չէ»,- ասել է Վիտալինան ռուսական պարբերականին տված հարցազրույցում:
Վիտալինան նշել է, որ ինքը չի վստահում այն մարդկանց, ովքեր այժմ Արմեն Բորիսովիչի կողքին են։
Այժմ 82-ամյա դերասանի և նրա կնոջ ամուսնալուծությունը ընթացքի մեջ է: Նոյեմբերի 7-ին եղել է առաջին քննարկումը կողմերի միջև, սակայն ունեցվածքը բաժանելու հարց դեռ չի քննարկվել: Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության գործով դատական հերթական լսումը նշանակված է նոյեմբերի 27-ին։ Վիտալինան չի պատրաստվում ներկա գտնվել դատին։ Դատարանում Վիտալինայի անունից հանդես կգա Ելենա Մազուրը:
Վիտալինա Ցիմբալյուկի վստահված անձը խոսել է 3 բնակարանի մասին: Ըստ նրա՝ առաջին բնակարանը Վիտալինան գնել է իր գումարով, երկրորդը գնել են նրա ծնողները:
«Իսկ երրորդ բնակարանը նա ձեռք է բերել Արթուր Սողոմոնյանից, որը այժմ պահանջում է այդ բնակարանը վերանվանել իր անունով»,- ասել է Ելենա Մազուրը:
Ինչ վերաբերում է դերասանի 15 մլն ռուբլի խնայողություններին, ապա նրա երիտասարդ կինը նշում է, որ նախ և առաջ չի հասկանում՝ որտեղից են վերցրել այդ թիվը: Վիտալինան հայտարարում է, թե խոսքն ավելի քիչ գումարի մասին է, որը չի յուրացրել և ծախսել է թատրոնի ներկայացումների, դերասանների աշխատավարձի, ռեկվիզիտների և այլնի վրա:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...