21:01 22.11.2017
Ապացուցված փաստ է, որ միջին վիճակագրական զբաղվածության մարդը օրվա կեսից ավելին անցկացնում է հասարակության մեջ: Հաճախ է պատահում, որ օրվա ընթացքում մենք սկսում ենք դժգոհել մեզ շրջապատող մարդկանց պահվածքից և նրանց մասին վատ կարծիք ենք կազմում:
Հենց այդպես է լինում նաև այն դեպքում, երբ հյուրեր են ընդունում մեր տանը և ուրախ խնջույքից կամ ճաշկերութից հետո, երբ ճանապարհում ենք բոլորին և մնում ենք կեղտոտ սպասքի հետ միայնակ, սկսում ենք մտածել մեր հյուրերի պահվածքի մասին:
Իհարկե, լինում են շատ զավեշտալի դեպքեր՝ կապված հյուրերի հետ, որոնք միշտ ժպիտով ենք հիշում և պատմում մյուս ընկերներին ևս, բայց լինում են այնպիսի հյուրեր, որոնք պարզապես խախտում են էթիկայի չգրված կանոնները և մեզ դուրս են բերում մեր հարմարավետության գոտուց:
ShantNews-ը մտածում է իր ընթերցողների մասին և ներկայցնում հյուրի էթիկայի մի քանի կանոն, որոնց հետևելու դեպքում շրջապատում կթողենք լավ հյուրի համբավ և ոչ մի հավաքույթ առանց ձեզ չի անցնի:
Լավ հյուրը միշտ …
պետք է գա ճիշտ ժամանակին և հեռանա մի փոքր շուտ
պետք առաջարկի իր օգնությունը սեղանը հավաքելու և խնջույքի հետևանքների մաքրման հարցում
պետք է մնա այն տարածքում, որտեղ ճաշկերույթն է: Եթե դուք անընդհատ դուրս գաք, հեռախոսազանգեր կատարեք, հեռախոսով երկար խոսեք, ապա դա տանտիրոջն անհարմարություններ կպատճառի և նա կմտածի, որ իր կազմակերպած հավաքույթն այնքան էլ լավ չի անցնում կամ դուք բավականաչափ չեք հարգում իրեն
չպետք է աղմուկ բարձրացնի, իսկ ուրախանալու դեպքում էլ պետք է բոլորին հավասար աղմկի
պետք է անհրաժեշտության դեպքում ներգրավվի խոսակցությունների և գործողությունների մեջ: Դիտորդի կարգավիճակը չի խրախուսվում
պետք է անի ամեն ինչ, որ ընկերական փոքրիկ երեկույթն ուրախ անցնի: Լավ հյուրը պետք է ծանոթանա նրանց հետ, ում նախկինում չի ճանաչել, պետք է նրանց հետ ընդհանուր եզրեր գտնի, պարի ու ուրախանա
և երբեք չպետք է անի հետևյալը.
չպետք է գա բոլորից շուտ ու հեռանա ամենավերջինը
չպետք է երեկույթի կեսից տանտիրոջը օգնելու նպատակով հավաքել սեղանը
չպետք է տանտիրոջն անախորժություններ պատճառի, այսինքն՝ չպետք է բարձր երաժշտութուն միացնի առանց տանտիրոջ թույլտվության, չպետք է բարձր գոռա կամ միջավայրին ոչ համապատասխան այլ ձայնարկություններ անի
չպետք է այդ ուրախ միջավայրում տխուր նստի ու բոլորին ստիպի լսել իր դժբախտությունների, մոտիվացիայի պակասի և անձնական այլ խնդիրների մասին:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...