Սեպագիր արձանագրություն, եզակի գտածոներ, բրոնզեդարյան զարդեր ու պատմական զենքեր Սպանդարյան գյուղի թանգարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Սեպագիր արձանագրություն, եզակի գտածոներ, բրոնզեդարյան զարդեր ու պատմական զենքեր Սպանդարյան գյուղի թանգարանում

23:09 05.08.2019

Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի մշակույթի տան մի հատվածը վերածվել է պատմաերկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում են գյուղի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների զարդեր, խեցեղեն, զենքեր ու այլ արժեքավոր գտածոներ։Թանգարան ստեղծելու գաղափարը գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանինն է: Նա մեկ հարկի տակ է հավաքել համագյուղացիների նվիրած եզակի ցուցանմուշներն ու գտածոները, որոնք վկայում են գյուղի՝ հին բնակավայր լինելու մասին :Սպանդարյանում պահպանվող սեպագիր արձանագրությունը Հայաստանի տարածքում գտնված Մենուայի որդի Արգիշտի թագավորի  քարեղեն գրություններից մեկն է: Ռազմական բովանդակության այս արձանագրությունը վկայում է այն մասին, որ ներկայիս գյուղը հիմնվել է  նախկին թագավորանիստ բնակավայրի ավերակների վրա: Որ բնակավայրը եղել է արքաների ու ցեղապետերի նստավայր, արձանագրությունից բացի, վկայում են նաև գյուղի տարածքից  հայտնաբերված եզակի ու յուրօրինակ գտածոները, որոնք պահվում են Սպանդարյան գյուղի Կուլիանի թանգարանում:Հազվագյուտ գտածոների կողքին թանգարանում ցուցադրվում են նաև վաղ շրջանի բրոնզեդարյան զարդեր՝ թևնոցներ ,մազակալներ, որոնք ժամանակին եղել են կանանց ու աղջիկների արդուզարդի անբաժան մասը: Սպանդարյանցիները հայտնաբերել են հողային աշխատանքների ժամանակ: Եզակի ցուցանմուշներից են նախշազարդ գոտին ու բրոնզե հայելին:Վերականգնվել ու թանգարանի ցուցանմուշ է դարձել նաև բրոնզե այն թասը, որը ժամանակին օգտագործել են միայն  իշխանավորները: Գտածոն հայտնաբերվել է տորներով, որոնք նույնությամբ մասնագետներն ամրացրել են,  վերականգնել նախկին տեսքը:Կուլիանի թանգարանի ամեն մի ցուցանմուշ իր պատմությունն ունի: Արժեքավոր է նաև քքրեղենը, որը գյուղացիները հայտնաբերել են գերեզման փորելու ժամանակ:Թանգարանի մի առանձին հատվածում էլ ցուցադրվում են տարբեր ժամանակներում կիրառված զենքեր, տեգեր, կացիններ ու տարբեր չափերի սվիններ: Եզակի է նաև փոքրիկ թանգարանի մի հատվածում ցուցադրվող գյուղի կենցաղն ու կոլորիտը:Թանգարանի տնօրենը Ազգային արխիվից գյուղ է տեղափոխել չափաբերական մատյանների կրկնօրինակները, որոնք նախկինում փոխարինել են քաղաքացիական կացության ակտերին, իսկ դրանք գրանցելու իրավունք ունեցել են միայն գյուղի քահանաները:Կուլիանի թանգարանում 500 ցուցանմուշ է պահվում, այն որևէ կարգավիճակ չունի: Սեփական նախաձեռնությամբ ստեղծված կենտրոնում ցուցանմուշների պահպանությամբ զբաղվում են ոչ մասնագիտական մոտեցմամբ, բայց հրաժարվում են իրենց գյուղի տարածքում հայտնաբերված նմուշները հանձնել պետական պահպանության: Թանգարանը սպանդարյանցիները համարում են իրենց գյուղի այցեքարտերից մեկը, դեռ նոր ցուցանմուշներով համալրման են սպասում: Այլ բնակավայրերում ապրող սպանդարյանցիները խոստացել են իրենց մոտ պահվող գտածոները նվիրել: Հյուրերի պակաս ևս չունեն: Վեց ամսում 1000 այցելու են ունեցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP