Արմեն Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Արմեն Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են

10:42 23.11.2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին շտապ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Eg.ru-ի հաղորդմամբ՝ արտիստի վիճակը ծանր է, բժիշկները նրա առողջության մասին որևէ կանխատեսում չեն անում:

Մոսկվայի դրամատիկ թատրոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դերասանի ոտքերը չեն շարժվում:  «Դա տեղի է ունեցել շաքարախտի ֆոնին, նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը»,- ասել է թատրոնի ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը 5-րդն է․ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 ԵԱ

15:42 03.07.2025

Հայաստանի հավաքականը 5-րդն է․ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Հաղթել է Վրաստանի թիմը, որը հավաքել է 135 միավոր։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը երկու մեդալ էր նվաճել։ Առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել համապատասխանաբար Գասպար և Սամվել Տերտերյանները։ ...

«Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելատորը երկարաժամկետ գործունեություն կիրականացնի Հայաստանում

15:32 03.07.2025

«Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելատորը երկարաժամկետ գործունեություն կիրականացնի Հայաստանում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը: Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, դեռևս 2023-2024 թթ. նախարարությունը հանձն էր առնել աշխարհի թոփ 5 լավագույն […] ...

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

15:28 03.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

15:20 03.07.2025

Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը Նորավան գյուղում գտնվող իր ջերմատանն աճեցնում է կանեփ և ապօրինի պահում դրանից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 30-ին զննություն կատարվեց 33-ամյա տամարդու ջերմատանը: Հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, իսկ ջերմատան վերջնամասում և մետաղյա արկղում` […] ...

Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծը

15:12 03.07.2025

Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը: Կսահմանվի 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կկիրառվի այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն […] ...

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1

15:07 03.07.2025

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում […] ...

BACK_TO_TOP