«Շիրակ»-ի ֆուտբոլիստին հայհոյած Արտակ Դաշյանը որակազրկվել է երկու խաղով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

«Շիրակ»-ի ֆուտբոլիստին հայհոյած Արտակ Դաշյանը որակազրկվել է երկու խաղով

13:11 12.08.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Ուրարտու» (նախկին «Բանանց»)  ֆուտբոլային ակումբին:

«Արմենպրես»ի  հաղորդմամբ` ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի «Շիրակ»-«Ուրարտու» խաղի ժամանակ «Ուրարտու»-ից  Արտակ Դաշյանը հայհոյել էր մրցակցին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն երկու խաղով որակազրկել է ֆուտբոլիստին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով: Հիշեցնենք, որ այս խաղում 3:1 հաշվով հաղթել էր «Շիրակ»-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վայքը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի սիրողական լիգայում

09:17 20.05.2024

«Վայքը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի սիրողական լիգայում

«Վայք» ՖԱ-ն Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի տարածաշրջանային գավաթի խաղարկությունում, որը սիրողական մրցաշար է: Հայաստանը 2011 թվականից հետո այս մրցաշարին առաջին անգամ է մասնակցելու: «Վայքը» նախաորակավորման փուլում հանդես կգա A խմբում, որտեղ կմրցի Ալբանիայի սիրողական հավաքականի և Էստոնիայի «Սաուեի» թիմի հետ: Մայիսի 20-ին «Վայքը» կմրցի Ալբանիայի, իսկ երեք օր անց՝ «Սաուեի» դեմ: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան […] ...

Ֆիլ Ֆոդենը՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

08:40 20.05.2024

Ֆիլ Ֆոդենը՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարիերայում առաջին անգամ ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Հաղթողը որոշվել է երկրպագուների ու փորձագետների շրջանում անցկացված քվեարկության միջոցով։ Ֆոդենն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիում» իր թիմակից, նորվեգացի Էրլինգ Հոլանդից, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ, նորվեգացի Մարտին Էդեգորից և անգլիացի Դեկլան Ռայսից, «Նյուքասլի» շվեդ հարձակվող […] ...

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջել է ամերիկյան «Ռեդեմփշն» ակումբին

00:14 20.05.2024

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջել է ամերիկյան «Ռեդեմփշն» ակումբին

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է «Ռեդեմփշն» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է «Ռեդեմփշնի» հաղթանակով՝ 67-58: Հայաստանի հավաքականն ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կայանալու է ամռանը: ...

Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ է խփել «Սլովանի» կազմում

23:31 19.05.2024

Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ է խփել «Սլովանի» կազմում

Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության վերջին տուրում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: «Ռուժոմբերոկի» դեմ տնային խաղում չեմպիոն «Սլովանի» 30-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1: «Սլովանը» հաղթել է 5-1 հաշվով: Բարսեղյանն առաջնությունն ավարտել է 13 գոլով և 11 գոլային փոխանցումով: Երկու ցուցանիշներով էլ նա լավագույնն է Սլովակիայի ավարտված առաջնությունում: «Սլովանը» 73 միավորով է ավարտել մրցաշրջանը: […] ...

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

22:50 19.05.2024

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Չիկագոյին»։ Հյուրերի կազմում առաջին գոլը խփել է ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ «Կոլամբուսը» 21 միավորով 7-րդն է Արևելյան կոնֆերենցիայում։   ...

«Բայերն»  առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

22:13 19.05.2024

«Բայերն» առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

Լևերկուզենի «Բայերը» ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ արծաթյա սկուտեղը: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը չեմպիոնությունն ապահովել էր դեռ 29-րդ տուրում: «Բայերը» առաջնությունն անցկացրել էր առանց պարտության և վաստակել 90 միավոր: «Բայերն» առաջին անգամ է տիրանում Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի […] ...

BACK_TO_TOP