19:01 25.11.2017
Մազերի ճիշտ ընտրված երանգը կարող է միանգամայն փոխել մարդու կերպարը և ավելի երիտասարդացնել: Ոճաբաններն ունեն կանանց երիտասարդացնելու իրենց բաղադրատոմսը, որը կոչվում է anti-age:
ShantNews-n առանձնացրել է մազի ներկերի մի քանի երանգներ, որոնք Ձեզ կօգնեն կողմնորոշվել:
Կարամելային գունավորում
Այս երանգը սևահերներին կօգնի ավելի վառ դարձնել իրենց կերպարը, ավելի տաք գույներ և դիմագծերին նրբություն կհաղորդի: Այս գույնի գլխավոր դրական կողմn այն է որ այն կարելի է թարմացնել 3-4 ամիսը մեկ անգամ:
Սոմբրե
Շատ ոճաբաններ հակված են այն մտքին որ մազի երանգի միատոնությունը ծերացնում է անկախ տարիքից, իսկ կոնտրաստային երանգավորումը հակառակ ազդեցությունն է ունենում: Ճիշտ կոնտրաստը ստանալու համար լավագույն տարբերակը սոմբրե երանգավորումն է: Այն իրենից ենթադրում է մազի բնական գույնից աստիճանաբար ու սահուն անցումը դեպի բաց երանգի:
Բաց կարմրավուն երանգներ
Բաց դեղին կամ մուգ կարմիր երանգները դիմագծերը շատ արտահայտիչ են դարձնում և ամեն թերություն միանգամից աչքի է զարնում, բայց բաց կարմրավուն երանգը կարողանում է քողարկել թերությունները: Այս երանգի լավագույն օրինակներից են դերասանուհիներ Էմի Ադամսի և Նիկոլ Քիդմանի մազերի գույնը:
Ելակային բլոնդ
«Մրգային» տաք երանգներն ավելի համապատասխան են բաց շագանակագույն մազեր ունեցողներին: Այս երանգը մաշկը տեսողական առումով ավելի հարթ է ցույց տալիս և հաճելի փայլ հաղորդում: Այս երանգը կարելի է թարմացնել 6 շաբաթը մեկ անգամ, որպեսզի չկորցնի վերոհիշյալ փայլը, որը և պատասխանատու է anti-age երիտասարդացնող էֆեկտի համար:
Բալայաժ
Սա ամենատարածված և մեծ հաշվով անվտանգ երանգներից մեկն է: Այս երանգի մազերը ենթարկվում են բոլոր տեսակի և ոճի սանրվածքներին, հաղորդում են հետաքրքիր և ժամանակակից տեսք: Այս երանգավորման դեպքում առաջին հայացքից մազերը ավելի բնական են թվում, իսկ մաշկի գույնը փոքր-ինչ մգանում է:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...