20:00 26.08.2019
«Թղթե երազանքը» ֆիլմում գլխավոր հերոսի մոր՝ Սիրանի կերպարը մարմնավորած Անի Պետրոսյանին այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը սկզբում անակնկալի է բերել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ՝ երբևէ մտքով չէր անցել, որ նման կերպար կմարմնավորի:
«Ուրիշ ֆիլմի քասթինգի էի գնացել, առաջարկ ստացա այս ֆիլմում նկարահանվելու, փախա, որովհետև վախեցա. իմ տարիքից մեծ կամ գուցե համապատասխան դեր են տալիս, քանի որ դեռ ընտանիք չունեմ, մի քիչ դժվար է մայր խաղալը: Ինձ ասացին՝ պիտի պարտադիր հետ գնաս ու փորձես: Սկզբում չէի հասկանում՝ ինչ պետք է խաղամ, չնայած ծնունդով Գյումրիից եմ, մինչև 8 տարեկան այնտեղ եմ ապրել, լավ ծանոթ եմ վարքուբարքին, բարբառն էլ գիտեմ, ճիշտ է՝ տարիներով չեմ խոսել, մի քիչ դժվար էր ինձ համար վերականգնել բարբառը»,- ասաց նա:
Պետրոսյանը նշեց՝ իր մարմնավորած կերպարը շատ բարդ էր՝ մեծ հույզեր է առաջացրել. մանկությունն էր հիշեցնում, քաղաքի հետ կապված հուշերը, մթնոլորտը: Դերասանուհու խոսքերով՝ թե´ ճնշող էր, թե´ հուզիչ, թե´ հետաքրքիր: Նրան շատ է հուզել հենց երկրորդ օրը նկարահանված մի տեսարան՝ գերեզմանոցում, որտեղ նաև նրա հայրն է թաղված: Հարցին՝ ծա՞նր էր նման կերպար մարմնավորելը, արդյո՞ք այն նստվածք չթողեց, դերասանուհին պատասխանեց, որ դրան օգնել է տարիների ընթացքում ձեռք բերած պրոֆեսիոնալիզմը:
«Թատրոնում էլ էի աշխատում, էլի բարդ կերպարում եմ, նաև մեկ այլ սերիալում, որ «Շանթով» պիտի ցուցադրվի: Իմունիտետ եմ ձեռք բերել, ինչ կատարվում է այդ տաղավարում, թողնում եմ այնտեղ, թե չէ այսպես ապրել չի լինի: Պատկերացրեք՝ նույն շրջանում երեք դեր ես փորձում, ու բոլորը մնան քո մեջ, կխելագարվես»,- նշեց դերասանուհին:
Խոսելով ֆիլմի՝ իրեն հատկապես հուզած դրվագների մասին, Պետրոսյանը հիշեց երեխային ծեծելու տեսարանը: Նա պատմեց՝ 15-րդ դուբլն էին նկարում, շատ ցուրտ էր, հունվար ամիսը, ոչ մի կերպ չէր հաջողվում այդ տեսարանը ստանալ:
«Երեխան, հենց իրեն խփում էի, սկսում էր ծիծաղել: Ես սպառվել էի արդեն, էմոցիաներ գոյություն չունեին, ռեժիսորն եկավ, ասաց՝ Անի´, պիտի իսկական խփես երեխուն, ասացի՝ չեմ կարող, ասաց՝ չէ, պիտի խփես, որ չես խփում, քեզ շատ է սիրում, կարծում է՝ կատակ ես անում: Ինձ հավաքեցի, երեխան որ եկավ, գոռգոռացի ու իսկական խփեցի, երեխան սկսեց իսկապես ուժեղ լացել, բայց հետաքրքիր է, որ չդադարեցրեց խաղալը: Այն կադրը, որ ներառվել է ֆիլմում, հենց դա է: Երեխան չընդհատեց, մինչև վերջ տեսարանը խաղաց, բոլորը հուզվել էին: Դա միակ դեպքն էր, որ գնացել եմ տուն, սկսել եմ լացել, թվում էր՝ էնքան ուժեղ եմ խփել: Մյուս օրը երեխան հետս նորմալ չէր խոսում, իրեն ամեն ինչ բացատրեցի: Այդ դեպքը ծանր եմ տարել»,- ասաց նա:
Ֆիլմի ցուցադրումից առաջ դերասանուհին փոքր-ինչ անհանգիստ է, սպասում է հեռուստադիտողի արձագանքին: Նա նշեց՝ առաջին կերպարն է, որ խաղացել է, որ պիտի եթեր գնա, ու անհանգիստ է, նախ՝ բարբառի առումով, հետո այլ ֆորմատի ֆիլմ է, գյումրեցիները, ողջ մարզը պիտի հետևեն, պատասխանատվությունը մեծ է: Դերասանուհին, սակայն, վստահ է՝ ֆիլմն իսկապես ստացված է:
«Թղթե երազանքը» ֆիլմի հեռուստատեսային տարբերակում Վիկայի կերպարին մարմնավորած դերասանուհի Մարիամ Ադամյանին տպավորել է ֆիլմի նկարահանման ընթացքը, Գյումրին, ֆիլմը ու մարդիկ, ում հետ աշխատել է:
«Ես աշխատեցի մարդկանց հետ, ում հետ չէի աշխատել, ինձ համար դա արդեն հետաքրքիր էր, ծանոթացա Գյումրիից շատ լավ դերասանների հետ, ինչը ևս ինձ համար ուրախալի փաստ է, իսկ ռեժիսորի հետ առաջին անգամ էի աշխատում, դա առավել ևս տպավորիչ էր: Չգիտեմ՝ որքանով է լավ ստացվել, համենայն դեպս նկարահանման ընթացքը ինձ համար եղել է շատ ուրիշ: Այս ռեժիսորի մոտ նկարահանման դպրոցը այլ էր, այլ կերպ էր աշխատում, չեմ ասում՝ լավ կամ վատ, ուղղակի այլ էր»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ադամյանը նշեց՝ զգացողությունը, որ աշխատում ես ուրիշ մարդու հետ, ում հետ չես աշխատել, արդեն հետաքրքիր է, իսկ ամենակարևոր ու ամենաուրախալի փաստերից նա նշեց այն, որ իր նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել Գյումրիում:
«Ես ուրիշ միջավայրում էի, ուրիշ քաղաքում, շատ սիրեցի Գյումրին, գտնվելով այնտեղ՝ ուրիշ էներգետիկայի մեջ աշխատեցի, արդեն այն, որ միայն միջավայրը, նկարահանման տեղը, ռեժիսորը, ում հետ չես աշխատել, ամեն ինչ նոր է, դու էլ ես ուզում նորը լինել, դու էլ ես ուզում նոր բան անել: Ինձ համար ամեն ինչ հետաքրքիր էր, ուրախալի էր, որ աշխատում էի Արսեն Միքայելյանի հետ, ինքն ինձ համար այս պրոյեկտի հայտնագործություններից է: Ուրախ եմ, որ նման խաղընկերոջ հետ եմ աշխատել»,- նշեց նա:
Դերասանուհին դժվարացավ առանձնացնել մի հատված ֆիլմում, որ իրեն ամենից շատ է տպավորել, սակայն առանձնացրեց վերջին երեք տեսարանը, որ համընկան իր՝ Գյումրիում գտնվելու վերջին օրերի հետ:
«Վերջին նկարահանումներն էին, վերջին տեսարաններն էին, մի տեսակ կերպարիս ու ինձ մոտ նույն զգացողությունն եղավ, որ էլ չեմ գալու, համընկավ: Այդ օրերն էլ կարևոր էին ինձ համար»,- ասաց Ադամյանը:
Դերասանուհին կարծում է՝ ֆիլմը հեռուստադիտողի կողմից լավ կընդունվի: Նա նշեց՝ Գյումրին այնքան կոլորիտով քաղաք է, իսկ մեր ժողովրդին դուր են գալիս այն ֆիլմերը, որ հայկական կոլորիտի հետ են կապված:
«Առաջին սերիաներում, որ փոքրիկ երեխաներ են, շատ համով հատվածներ են, ես չկամ էդ սերիաներում, բայց ինձ՝ որպես հանդիսատեսի, հետաքրքիր է հետևել երեխաների, որ խաղում են, գյումրեցի փոքրիկների, տեսնել քաղաքը, միջավայրը: Այդ ամենը տրամադրող է: Միայն այն, որ 25 մասանոց սերիալ է, ես՝ որպես հանդիսատես, ավելի կարճ սերիալներ նայում եմ: Կարծում եմ՝ հանդիսատեսը կգնա այս ֆիլմի հետևից»,- նշեց նա:
14:00 03.07.2025
Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»14:00 03.07.2025
Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ փուլ։ Աշխարհի 20-րդ ռակետը երկրորդ փուլում դժվարին պայքարում 1-6, 7-6, 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է Շինտարո Մոչիզուկիին (Ճապոնիա, 144-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 4 ժամ։ Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 37–րդ ռակետ, պորտուգալացի Նունո Բորգեսի […] ...
13:51 03.07.2025
Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող […] ...
13:43 03.07.2025
Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքոՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 […] ...
13:35 03.07.2025
Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվելՊենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […] ...
13:27 03.07.2025
Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, […] ...
13:20 03.07.2025
Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրումԻրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ այդմ` Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի […] ...