Կումայրի արգելոցի շինությունների վերականգնման պետական ծրագրեր չկան, մասնավորն էլ ֆինանսավորման խնդիրներ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Կումայրի արգելոցի շինությունների վերականգնման պետական ծրագրեր չկան, մասնավորն էլ ֆինանսավորման խնդիրներ ունի

00:00 27.08.2019

Գյումրիի Կումայրի արգելոցի պատմաճարտարապետական շինությունների վերականգնման ռեալ հնարավորություն կստեղծվի, եթե դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչվեն: Քաղաքապետարանի պատասխանատուներն այս կարծիքն են հնչեցնում արդեն 2 տարի, իսկ այս ուղղությամբ գործնական քայլերը նոր են սկսվում: Քաղաքի պատմական շինությունների մեծ մասը վթարային է, տանտերերից շատերն են լքել տները կամ վաճառել, բայց նոր սեփականատերերն էլ վերականգնման ուղղությամբ ոչինչ չեն արել: Արգելոցի 1200 շինությունների մի մասը ոչնչացման եզրին է:

Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքն Ալեքպոլցի մեծահարուստ Աղաբաբովների տոհմական տունն է եղել: 1909 թվականի ճարտարապետության լավագույն նմուշներից է, 2 երկրաշարժերի է դիմակայել: Այն խիստ վթարային է, մասնակի փլուզումների ենթարկված, թեև դեռ բնակիչներ ունի: Գյադուկյանների տան վարագույրի ետևում փլատակներ են:

88-ին երկհարկանի շենքի ճակատային հատվածները փլվել էին, փլուզումները տարեցտարի շարունակվել են, հիմա վտանգը սպառնում է ամբողջ շենքին: Շենքի 28 բնակարանից միայն 6-ն է բնակեցված, տևական փլուզումներից հետո մարդիկ լքել են տները: Վթարային են նույնիսկ աստիճանները: 2-րդ հարկ բարձրանալու համար հատուկ զգուշավորություն է պետք: Օրեր առաջ էլ 2-րդ հարկի հատակն է փլվել:

Մասնագետները շենքի ամրությունն ուսումնասիրել են 1990-ականներին: Գնահատել են 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վթարայնության: Հիմա պարզ է, որ վիճակն ավելի է վատացել: Տարիներ առաջ ոմանք հասցրել են բնակարանները սեփականաշնորհել, մյուսներին վթարայնության պատճառով թույլ չեն տվել: Կումայրի արգելոցի պատմական շինությունների մի մասը բազմաբնակարան շենքերն են՝ պետական ու մասնավորեցված բնակարաններով, մի մասն էլ՝ անհատների սեփականություն: Դրանց վերականգնումը մի դեպքում կառավարության, մյուս դեպքում՝ մասնավորի խնդիրն է: Բայց անկախ ունեցած կարգավիճակից՝ շինությունների պահպանությունը դեռ չի շահել: Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով՝ մասնավորին պատմական նշանակության կառույցներ են օտարվել՝ առանց դրանց վերականգնման հարցում ժամկետներ ու պարտավորություններ նշանակելու: Ասում է՝ բացն օրենսդրական կարգավորման պակասից է, քանի որ առք ու վաճառքի պայմանագրում կետ չկա այն մասին, որ գնվող կամ վաճառվող կառույցը պատմական հուշարձան է, ու դրա նկատմամբ սեփականատերը պարտավորություններ ունի: Նույն պատճառներով շինությունների կառուցապատումները եղել են շեղումներով:

Ներդրողի հետ գործարքներում էլ տեղական ինքնակառավարման մարմինն անելիք չունի, հարցը լուծվում է սեփականատիրոջ հետ: Բազմաթիվ պատմական տների հանդեպ եղած հետաքրքրությունն էլ անավարտ է մնում տանտերերին չգտնելու պատճառով: Ըստ Հենրիկ Գասպարյանի՝ նաև ժառանգություն ընդունել-չընդունելու հետ կապված խնդիրներն են խոչընդոտ դառնում քաղաքի պատմական միջուկում ներդրումներ կատարելու հարցում:

Տերյան և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող այս շինությունն Ալեքպոլի հոսպիտալի շենքն է եղել: Պատմական շինությունը առայժմ միակն է, որ ավելի քան 10 տարվա փաստաթղթային քաշքշուքներից հետո վերականգնվելու է: Տարիներ առաջ օտարերկրյա ներդրողը ցանկություն էր հայտնել տեղում թանգարան հիմնել, բայց տան ժառանգների հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով այն կասեցվեց: Հիմա շենքը նոր սեփականատեր ունի, իսկ անունը դեռ չի հրապարակվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծը

15:12 03.07.2025

Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը: Կսահմանվի 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կկիրառվի այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն […] ...

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1

15:07 03.07.2025

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում […] ...

SHANTNEWS

15:00 03.07.2025

SHANTNEWS

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

14:55 03.07.2025

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

14:46 03.07.2025

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Հուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

14:38 03.07.2025

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...

BACK_TO_TOP