Շվեդիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Շվեդիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ-ում

21:05 26.08.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մեծարգո պարոն խոսնակ,

հարգարժան գործընկերներ,

դեսպաններ,

ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Բավականին թարմ են տպավորություններս հունիսին Ստոկհոլմում մեր պատվիրակության հանդիպումներից, որոնք նոր էջ բացեցին մեր երկու խորհրդարանների փոխհարաբերություններում:

Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ ձեր պաշտոնական այցը մեր երկիր: Գիտեմ, որ նման կազմով Շվեդիայի խորհրդարանի խոսնակը ճամփորդում է չորս տարին մեկ անգամ, և մենք երախտապարտ ենք, որ դուք ընտրել եք Հայաստանն այս անգամ: Կարծում եմ, որ սա լավագույն գնահատականներից մեկն է հայ ժողովրդի կողմից անցյալ տարի իրականացված ժողովրդավարական փոփոխություններին, որոնք մեր և ձեր նման գործիչների ջանքերի շնորհիվ դառնում են անշրջելի: Նման այցերը նպաստում են նաև մեր քաղաքական երկխոսության ընդլայնմանը, որն ակտիվորեն զարգանում է:

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները ձեռնարկում են հաստատակամ քայլեր՝ ուղղված ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացի իրականացմանը:

Ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունից և դեմոկրատական փոփոխությունների հռչակումից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ և այդ գործընթացներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Այս համատեքստում մենք ուրախ ենք արձանագրել այս մոտեցումը և շատ բարձր ենք գնահատում այն:

Որպես այդ պատրաստակամության գործուն ապացույց՝ Շվեդիա կատարած իմ այցի վերջին օրը՝ հունիսի 13-ին, Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում (Swedish Reform Cooperation in Eastern Europe, Western Balkans and Turkey 2014-2020)՝ հնարավորություն բացելով ֆինանսական աջակցությունն ընդլայնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր: Մեզ համար օրինակելի է եւ ոգեւորիչ Շվեդիայի իշխանությունների կողմից որդեգրված եւ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը հասարակությունում կանանց դերի բարձրացման հարցում: Կարծում եմ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կին գործընկերներս՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը, հայ-շվեդական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը և մյուսները հիանալի օրինակ են կանանց համար և վստահաբար առաջ կտանեն կանանց զորեղացմանն ուղղված օրակարգը: Բացի այդ, Հայաստանը հայեցակարգային մոտեցում է որդեգրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների և միջազգային նորմերի կիրառումն ապահովելու հարցում, և մենք բարձր ենք գնահատում Շվեդիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին:

ՀՀ Ազգային ժողովի համար չափազանց մեծ նշանակություն ունեն համապարփակ միջխորհրդարանական շփումները. այս համատեքստում ցանկանում եմ ողջունել մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը և հույս հայտնում, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան նշանակում է նաև, որ սերտ համագործակցություն կհաստատվի խմբակցությունների միջև:

Մեզ համար կարևոր է նաև արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Ցանկանում եմ ընդգծել շվեդ խորհրդարանականների կողմից դրական և խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեդիայի որդեգրած հավասարակշիռ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը համահունչ դիրքորոշումը: Եվս մեկ անգամ մեր երախտիքն եմ հայտնում Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության դատապարտման համար:

Շնորհակալություն եմ հայտնում 2019թ. մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար: Այժմ մեզ համար կարևոր է համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

Ամփոփելով խոսքս` վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու մեր կառուցողական երկխոսությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Անդրեաս Նորլենը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Այնուհետև բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղևնի:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

15:28 03.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

15:20 03.07.2025

Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը Նորավան գյուղում գտնվող իր ջերմատանն աճեցնում է կանեփ և ապօրինի պահում դրանից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 30-ին զննություն կատարվեց 33-ամյա տամարդու ջերմատանը: Հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, իսկ ջերմատան վերջնամասում և մետաղյա արկղում` […] ...

Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծը

15:12 03.07.2025

Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը: Կսահմանվի 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կկիրառվի այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն […] ...

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1

15:07 03.07.2025

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում […] ...

SHANTNEWS

15:00 03.07.2025

SHANTNEWS

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

14:55 03.07.2025

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...

BACK_TO_TOP