23:42 26.08.2019
Փարիզ-Ստամբուլ չվերթն իրականացնող «Ատլաս գլոբալ» ավիաընկերության օդանավն այս պահին կանգնել է Փարիզի օդանավակայանում ու թռիչք չի իրականացնում։ Կես ժամ ուշացմամբ ուղևորներին հրավիրել են օդանավի սրահ, սակայն երկու ժամ է՝ օդանավը տեղից չի շարժվում։ Ուղևորներին էլ պահում են շոգ ինքնաթիռում։ Hraparak.am-ին տրամարված տեսանյութում երևում է՝ ինչպես են ուղևորները փորձում դուրս գալ օդանավից և հայտնվել սպասասրահում, քանի որ օդանավում անտանելի շոգ է և շնչելու օդ չկա։
Նշենք, որ սա տարանցիկ չվերթ է, և Ստամբուլից հետո պետք է թռիչքը շարունակվի դեպի Երևան։ Օդանավում, ի թիվս այլ անձանց, գտնվում են նաև մեր հայրենակիցները։ Միայն երկու ժամ անց ուղևորներին թույլատրել են դուրս գալ սպասասրահ։ Օդանավի կանգնելու պատճառների մասին որևէ տեղեկություն չկա։
15:12 03.07.2025
Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծըԱզգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը: Կսահմանվի 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կկիրառվի այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն […] ...
15:07 03.07.2025
Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում […] ...
14:55 03.07.2025
Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...
14:46 03.07.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
14:38 03.07.2025
ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...