18:00 31.08.2019
Շիրակի մարզի Թորոսգյուղում անցկացվում է «Մինասի գույները» խորագրով երիտասարդական, նկարչական միջազգային ամենամյա պլեները։ Եռօրյա մշակութային փառատոնն անցկացվում է արդեն ութերորդ անգամ։ Պլեների մասնակիցները բուհերի, քոլեջների և արհեստագործական ուսումնարանների գեղանկարչական բաժինների 16-30 տարեկան ուսանողներն են, ինչպես նաև անհատ նկարիչները: Նրանք Շիրակի մարզ են եկել հանրապետության տարբեր բնակավայրերից, նաև Ջավախքից ու արտերկրից: Գեղանկարիչները բնապատկերներ ստեղծում են հենց բնության գրկում:
Մինասի գույներով ստեղծագործելու ցանկությունը Ֆրանսիայի Նանտ քաղաքից Շիրակ է բերել երիտասարդ գեղանկարչուհի Տաթև Տոնոյանին: 6 տարեկան է եղել, երբ Հայաստանից տեղափոխվել են Ֆրանսիա: 21 տարի է՝ արդեն այդ երկրի քաղաքացի է, իսկ ստեղծագործական մոտեցումները միայն հայկական են: Նկարում է միայն թանաքով, բայց հայրենի բնության գույներն ու գեղեցկությունը, Մինասի գույներն իր ներկապնակում ունենալու ցանկություն են տվել:
Մինասի գեղանկարչական աշխատանքների ու որմնանկարների պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրել է: Հիմա Հայաստանում գտնվելն այդ ամենն իր աչքերով տեսնելու մեծ առիթ է: Մինասի վառ կարմիրը, կապույտն ու այրող դեղինը պլեների մյուս մասնակիցներին ևս գերել են: Այս 3 օրերին բնության գրկում ստեղծագործելու հնարավորությունը համախմբել է բոլորին:
Ստեղծագործական երեք օրերը մասնակիցները համատեղում են նաև վարպետության դասերով: Արվեստաբանները, մարզի ճանաչված գեղանկարիչները պատմում են, ներկայացնում են Մինաս Ավետիսյանի կյանքի ու ստեղծագործության մանրամասները: Վարպետության դասերն ընդմիջել են կիթառի կատարումներով:
Մինասի գույներով պլեներն այսօր կավարտի 45 մասնակիցների աշխատանքների ցուցադրությամբ և մեծ գեղանկարչի հայրենի գյուղ Ջաջուռ այցելությամբ, որտեղ գտնվում է Մինաս Ավետիսյանի՝ Հայաստանում միակ թանգարանը:
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...